
«ԱՄՆ-ն նպատակ ունի Ռուսաստանին հեռացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից». այս մասին ուրբաթ օրը «Россия-24» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Միացյալ Նահանգներն, իմ կարծիքով, ամենուր փորձում է հասնել նույն բանին. մի կողմից՝ դուրս մղել Ռուսաստանին, մյուս կողմից՝ նեոգաղութային ոճով հպատակեցնել անկախ պետություններին, որոնք Ռուսաստանի գործընկերն ու դաշնակիցն են։ Նա կանխում է մեր գործընկերությունն ու դաշինքը ընկերների և հարևանների հետ: Դա է միշտ եղել Ամերիկայի հիմնական մտահոգությունը», – ասաց նա:
Գալուզինն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի և հիմնված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության վրա։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանը դեմ չէ, որ այլ երկրները ևս նպաստեն հայ-ադրբեջանական կարգավորմանը։
«Սակայն դա պետք է լինի ոչ թե խոսքով, այլ գործով, և համահունչ լինի այն հիմնարար հիմնարար պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել առաջնորդների կողմից, և որոնք, ինչպես տեսնում ենք, ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են։ Հետևաբար, ինչ-որ այլ միջնորդների ջանքերը պետք է հավելյալ արժեք ապահովեն հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից», – ասել է փոխարտգործնախարարը։