Tuesday, 03 10 2023
Ֆրանսիան ցայսօր չգիտի, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին պաշտպանական ոլորտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանն ու Զիմբաբվեն կընդլայնեն համագործակցությունը մի շարք ոլորտներում
Արցախից ՀՀ մուտք գործած անձանց 95 տոկոսը հաշվառվել է
23:00
«Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները եռակողմ համաձայնագրի շրջանակներում»․ Կոլոննա
Ֆրանսիայի ԱԳ նախարարը ոճրագործություն որակեց Ադրբեջանի գործողությունները ԼՂ ժողովրդի դեմ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին
ՄԱԿ-ի հետ պետք չէ վիճել, պետք է ուղի գտնել՝ հաշվի առնելով իր թուլությունները՝ օգտվել
22:10
Պաշտոնապես գրավոր դիմել եմ Ժոզեպ Բորելին՝ Հայաստանում դիտորդական առաքելությունն ընդլայնելու համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «07»-ը. կան տուժածներ
Podcast կարևորի մասին
Այս հանգրվանին հասցնելու համար պետք է տառապես իդիոտիզմով կամ սուր ամնեզիայով
21:45
Երևանում տեղի ունեցավ Fastex Meetup-ը, առաջիկայում կանցկացվի Գյումրիում և Վանաձորում
«Ֆրանսիան համաձայնություն է տվել Հայաստանին ռազմատեխնիկա տրամադրող պայմանագրի կնքմանը»․ Կատրին Կոլոննա
«Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում ԼՂ-ում»․ վարչապետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին
ՊԲ հրամանատարը խաբեությամբ փախել է պատերազմից
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mitsubishi Grandis-ն ու Nissan Tiida-ն. կա 3 զոհ, 7 վիրավոր
ՌԴ-ն պարտվեց Արևմուտքի՞ն․ Ինչ է տեղի ունենալու Հռոմի ստատուտի վավերացումից հետո
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի գրանցվել
Մետրոպոլիտենի գնացքների միջև միջակայքը ՝ գերբեռնված ժամերին կազմում է 5 րոպե 30վրկ
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են նաև Արայիկ Հարությունյանի ձերբակալման մասին
Բաքուն հաստատել է Սահակյանին, Ղուկասյանին ու Իշխանյանին ձերբակալելու մասին տեղեկությունը
ԿԽՄԿ-ն աջակցել է վերջին օրերին ԼՂ-ից շուրջ 100 հիվանդ և տարեց մարդկանց գտնելուն ու տարհանելուն
Ուղիղ․ Արարատ Միրզոյանի և Կատրին Կոլոննայի համատեղ ասուլիսը
Կատրին Կոլոննան տեսակցել է ԼՂ-ում պայթյունից տուժածներին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իրանի արդարադատության փոխնախարարը Լևոն Բալյանի ուղեկացությամբ այցելել է «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող ԻԻՀ ազատազրկված անձանց
Գործ ունենք ոչ թե խորհրդարանական ընդդիմության, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը ընդդիմացողների հետ. Հովհաննիսյան
Ստացվու՞մ է արդյոք, որ դուք ՀՀ գոյության մեջ իմաստ չեք տեսնում. Կոնջորյանն՝ ընդդիմությանը
Միտված չենք որևէ անբարյացակամ գործողության ՌԴ-ի կամ նրա ղեկավարի նկատմամբ. Արշակյան

Քննարկվել է ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման հայեցակարգի առաջին տարբերակը

Կայացել է ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման հարցերով աշխատանքային խմբի նիստը՝ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի համակարգմամբ։

Նիստի շրջանակներում փոխնախարար Սարգսյանը նշել է, որ Ներքին գործերի նախարարությունում մշակվել է ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման հայեցակարգի առաջին տարբերակը, որը պետք է աշխատանքային խմբի կողմից վերջնականացվի և հավակնի դառնալու օրենսդրական նախաձեռնության հիմքը։

Սարգսյանը կարևորել է այն, որ Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման արդյունքում ձևավորվող նոր կրթահամալիրը կենտրոնանալու է բացառապես հանրությանն արդյունավետ ծառայություն մատուցող, պրոֆեսիոնալ, բարեվարք ծառայող պատրաստելու և վերապատրաստելու վրա։

Նա ընդգծել է, որ որքան էլ անվիճելի է կրթահամալիրում ուսումնառություն ստացած և, օրինակ, իրավաբանի որակավորում ունեցող կադրերի բարձր որակը, այդուհանդերձ պետք է հստակ լինի, որ նոր ձևավորվող, պրոֆիլային կրթահամալիրը պարզապես իրավաբան կամ տնտեսագետ պատրաստող կառույց չի կարող լինել, և պետք է միտված լինի բացառապես ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայությունների կադրային պահանջարկը բավարարելուն։

Հետևապես, լուծումները հենվում են հենց այդ տրամաբանության վրա։

Փոխնախարար Սարգսյանը նշել է, որ հարցի առնչությամբ քննարկումներ են տեղի ունեցել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գործընկերների հետ՝ հայեցակարգային լուծումները կրթության ոլորտի ընդհանուր քաղաքականությանը համահունչ առաջ տանելու նպատակով։

Հայեցակարգի առաջին տարբերակի շրջանակներում առանձին բաժիններով անդրադարձ է կատարվել նաև՝

– ՆԳՆ կրթահամալիրի կադրային քաղաքականությանը,

– ՆԳՆ կրթահամալիրի կառուցվածքին,

– ՆԳՆ կրթահամալիրի կողմից կրթության գործընթացի կազմակերպմանը,

– Ոստիկան, փրկարար կամ ճգնաժամային կառավարման ոլորտի համար բազային կուրսի ներդրմանը,

– ՆԳՆ կրթահամալիրի շենքային պայմաններին՝ կրթական բարենպաստ միջավայր ձևավորելու նպատակով:

Աշխատանքային խումբը քննարկել է նաև կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պլանում ՆԳՆ կրթահամալիրի ձևավորմանը միտված քայլերի հաջորդականությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում