Saturday, 23 09 2023
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Սերգեյ Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է մարդասիրական աշխատանքը նաև ԼՂ-ում
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Եթե ՄԻԵԴ որոշման խախտման դեպքեր արձանագրվեն, հասնելու ենք Բաքվի դեմ սանկցիաների
ՄԱԿ ԱԽ-ն կոնսենսուսով ի վիճակի է Արցախում ներկայացնել հումանիտար ինտերվենցիա
Արցախում գիշերն անցել է առանց ռազմական բախումների
ԶԼՄ-ների մեծամասնությունը ճամբարների մեջ են. անցնում են բոլոր կարմիր գծերը
Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն․ «Հրապարակ»
Հայաստան է այցելում ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն
Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի. ազատության գինը. «Ժողովուրդ»
Ողբերգության հետևանքով ջրի երես ելնող ճգնաժամը
Ձեր գեներացրած ատելությունը բումերանգի էֆֆեկտ է ունենալու, հավատացած եղեք .Լիլիթ Մինասյան
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի ներկայացուցչին է ներկայացրել իրավիճակն Արցախում
00:30
Ուկրաինան ստանձնել է Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շենքի վրա հրթիռային հարձակման պատասխանատվությունը
Բլինքենը և Ֆիդանը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Ինչո՞ւ այսպես ստացվեց
«Կվերականգնենք Հայաստանի նկատմամբ մեր վերահսկողությունը»․ ՌԴ պետդումայի պատգամավոր
23:45
Մահացել Է Իտալիայի նախկին նախագահ Ջորջո Նապոլիտանոն
Արցախի համար պայքարի երևանյան մոտիվները․ 9 ամիս լռություն ու հանկարծակի պայթյուն
Լևոն Քոչարյանը ձերբակալվել է
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մեքենաներ, տուժածների թվում կան անչափահասներ
Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները
1 ռուսի կյանքը՝ հազար հայի կյանք․ Ինչպե՞ս Մոսկվան ՄԱԿ-ում ապացուցեց, որ դաշնակից չէ
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ակցիայի շրջանակում ձերբակալված 150 անձանց,առանձնազրույցներ ունեցել
Նիկոլ Փաշինյանը և Օլաֆ Շոլցը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
Մարգարիտասիմոնյանների, սալավյովների, մեդվեդևների գործողություններն ուղղված են հայոց պետականության դեմ
Ադրբեջանի ԱԻՆ-ը ԼՂ բնակիչներին սննդամթերք և հիգիենայի պարագաներ է մատակարարել
Այս աղետի բույնը Արցախի ԱԺ-ն է
Լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում. ԱՀ տեղեկատվական շտաբ
Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը մեղադրանք ներկայացվեց Հովիկ Աղազարյանին հայհոյելու համար. փաստաբան

Հետաձգված Վաշինգտոն և ծրագրված Փաշինյան-Պուտին

Սոչիում այսօր տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպում, հայտնել է Կրեմլի խոսնակ Պեսկովը: Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետը Սոչի էր մեկնել ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստին մասնակցելու համար: Սակայն, ըստ ամենայնի Փաշինյան-Պուտին հանդիպումը պլանավորված է, քանի որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի սկզբին Պրահա կատարած այցի ընթացքում հայկական համայնքի հետ հանդիպմանը անդրադառնալով Պուտինի հետ հարաբերության թեմային, նշել էր նաև, որ առաջիկա ամսում երկու անգամ հանդիպելու է նրան: Առաջինն ինչպես հայտնի է մայիսի 25-ին էր, Մոսկվայում ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը, որի շրջանակում տեղի ունեցավ նաև եռակկողմ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպում: Հունիսի 9-ին տեղի ունենալիք հանդիպումից առաջ Մոսկվայում կայացավ մայիսի 25-ի հանդիպմանը համաձայնեցված հանդիպումը փոխվարչապետների աշխատանքային խմբի մակարդակով, որի օրակարգում հաղորդուղիների ապաշրջափակումն էր:

Չի բացառվում, որ Սոչիում Փաշինյան-Պուտին հանդիպման քննարկման հիմնական թեման կլինի հենց հաղորդուղիների ապաշրջափակման օրակարգը: Նաև, հնարավոր է, որ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, որևէ ձևաչափով կլինի Պուտին-Ալիև շփում: Համենայն դեպս, ըստ մոսկովյան եռակողմ հանդիպման, փոխվարչապետների մակարդակով հանդիպումից հետո երկրների ղեկավարներին պետք է ներկայացվեր աշխատանքի եզրակացություն, որից հետո պարզ կլիներ՝ կա՞ նրանց նոր հանդիպման անհրաժեշտություն, թե ոչ: Իսկ մինչ այդ, հայտարարվեց Վաշինգտոնում նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը, որ պետք է տեղի ունենար հաջորդ շաբաթ: Հայկական կողմը նշեց, թե հետաձգումը եղել է Ադրբեջանի խնդրանքով, իսկ ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է, որ նոր հանդիպման ժամկետներն անորոշ են:

Գործնականում, հայ-ադրբեջանական խնդրի և Կովկասի շուրջ աշխուժացած բավականին ինտենսիվ դիվանագիտական մրցակցությունը շարունակվում է, որտեղ թերևս մի առանցքային նոր շերտի մասին է խոսում այն, որ Միացյալ Նահանգները Հայաստանն ու Վրաստանը դիտարկել է Ռուսաստանին՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում օժանդակող հինգ երկրների շարքում: Զուգահեռ, ինչպես անդրադարձել էի նախօրեին, Հայաստանում նշմարվում է ամերիկա-ռուսական մրցակցության աշխուժացման միտում միջուկային էներգետիկայի բնագավառում, ու դա այն տեղեկության ֆոնին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Բրիտանիայի վարչապետ Սունակը Վաշինգտոնում ստորագրել են միջուկային էներգետիկայում դաշնակցության մասին հռչակագիր, որի նպատակն է Ռուսաստանին դուրս մղել այդ շուկայում առաջատարների շարքերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում