Սփյուռքը մեկ ուղղվածություն ունի` հայապահպանություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀԲԸՄ «AGBU- Silicon Valley» մասնաճյուղի նախագահ Երվանդ Զորյանը:
Զորյանի խոսքով` Սփյուռքի երկարատև լինելը առողջ հայրենիքով է պայմանավորված. «Մեր հայրենիքի առողջությունից է կախված Սփյուռքի երկարատևությունը: Պարտված Հայաստան չկա. մեր պարտականությունն է զորավիկ լինել հայրենիքին: Մեր ապագան հայրենիքում և սփյուռքում կրթությունն է»: