ՀՀ ԱԳՆ նախօրեին տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է:
«Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- նշված է ԱԳՆ խոսնակի գրառման մեջ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ:
Քաղաքագետը չի բացառում՝ վաշինգտոնյան հանդիպման չեղարկումը ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն է: