Ռուսական զենքի թեման ընդհանրապես փակել չենք կարող: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ռուսական զենքի ճանապարհը չենք կարող կտրել․ «Եթե նույնիսկ ՌԴ-ից հնարավոր լինի զենք բերել, շատ ավելի դյուրին կլինի բերել նոր մեծ արտադրության Դ-30-ի արկեր: Եթե ունես անվտանգության լավ ճարտարապետություն, ռուսական զենքը ամենամեծ խոչընդոտը չէ: Ռուսական զենքը ռուսական մեքենաշինության նման է, համեմատության մեջ գերմանական չէ»: