Saturday, 23 09 2023
Սերգեյ Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է մարդասիրական աշխատանքը նաև ԼՂ-ում
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Եթե ՄԻԵԴ որոշման խախտման դեպքեր արձանագրվեն, հասնելու ենք Բաքվի դեմ սանկցիաների
ՄԱԿ ԱԽ-ն կոնսենսուսով ի վիճակի է Արցախում ներկայացնել հումանիտար ինտերվենցիա
ԶԼՄ-ների մեծամասնությունը ճամբարների մեջ են. անցնում են բոլոր կարմիր գծերը
Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն․ «Հրապարակ»
Հայաստան է այցելում ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն
Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի. ազատության գինը. «Ժողովուրդ»
Ողբերգության հետևանքով ջրի երես ելնող ճգնաժամը
Ձեր գեներացրած ատելությունը բումերանգի էֆֆեկտ է ունենալու, հավատացած եղեք .Լիլիթ Մինասյան
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի ներկայացուցչին է ներկայացրել իրավիճակն Արցախում
00:30
Ուկրաինան ստանձնել է Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շենքի վրա հրթիռային հարձակման պատասխանատվությունը
Բլինքենը և Ֆիդանը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Ինչո՞ւ այսպես ստացվեց
«Կվերականգնենք Հայաստանի նկատմամբ մեր վերահսկողությունը»․ ՌԴ պետդումայի պատգամավոր
23:45
Մահացել Է Իտալիայի նախկին նախագահ Ջորջո Նապոլիտանոն
Արցախի համար պայքարի երևանյան մոտիվները․ 9 ամիս լռություն ու հանկարծակի պայթյուն
Լևոն Քոչարյանը ձերբակալվել է
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մեքենաներ, տուժածների թվում կան անչափահասներ
Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները
1 ռուսի կյանքը՝ հազար հայի կյանք․ Ինչպե՞ս Մոսկվան ՄԱԿ-ում ապացուցեց, որ դաշնակից չէ
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ակցիայի շրջանակում ձերբակալված 150 անձանց,առանձնազրույցներ ունեցել
Նիկոլ Փաշինյանը և Օլաֆ Շոլցը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
Մարգարիտասիմոնյանների, սալավյովների, մեդվեդևների գործողություններն ուղղված են հայոց պետականության դեմ
Ադրբեջանի ԱԻՆ-ը ԼՂ բնակիչներին սննդամթերք և հիգիենայի պարագաներ է մատակարարել
Այս աղետի բույնը Արցախի ԱԺ-ն է
Լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում. ԱՀ տեղեկատվական շտաբ
Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը մեղադրանք ներկայացվեց Հովիկ Աղազարյանին հայհոյելու համար. փաստաբան
ՄԱԿ խաղաղապահ առաքելություն ԼՂ կարող է ուղարկվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ․Դյուժարիկ
Այսօրվա փողոցը պահում է Փաշինյանին. նոր պիես չէ, վատ են խաղում

Ինչու՞ Բաքուն չեղարկեց Վաշինգտոնյան հանդիպումը. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

«Ադրբեջանական քարոզչադաշտը վաշինգտոնյան հանդիպումից հրաժարվելու պատրվակ է բերում ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերի կոչը՝ Լաչինի միջանցքը բացելու, ինչպես նաև գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներին չխոչընդոտելու վերաբերյալ:

Սա, իհարկե, զուտ պատրվակ է: Վստահ եմ՝ այդ որոշումը Ադրբեջանում կայացվել է շատ ավելի վաղ: Թվում է, թե արևմտյան ձևաչափը ձեռնտու է Բաքվին, Արցախը ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին, չկա որևէ կարգավիճակի հարց, կա միայն երկխոսելու թեմա, իսկ դրա հետ կապված էլ նույն Վաշինգտոնը ողջունել էր Ալիևի այն ելույթը, որտեղ վերջինս պահանջում է Արցախի հայերից «վիզը ծռած գալ ու համաներում խնդրել»: Այս ամենի փոխարեն Ադրբեջանից պահանջվում է հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց Բաքվի ծրագրերը շատ ավելի հեռուն են գնում, նրանց Արցախը քիչ է:

Ուստի «Արցախը հանձնենք, որ ՀՀ փրկենք» թեզը հակառակն է ապացուցում՝ որքան շուտ Արցախից հրաժարվենք, այնքան ավելի կարագացնենք ՀՀ–ի դեմ ագրեսիան:
Բացի այդ, Բաքուն տեսել է, որ կարող է անպատիժ մնալ, արհամարհել ՄԱԿ–ի դատարանի որոշումը և դա անհետևանք կանցնի, դրա համար էլ ազատորեն հրաժարվում է ԱՄՆ–ի միջնորդությունից:

Այժմ նայենք տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Էրդողանը վերընտրվում է: Նա և այդ երկրի այլ պաշտոնյաներ բազմիցս են հայտարարել, որ «թուրքի ճանապարհն անցնում է նաև Զանգեզուրով…»:

Սա զուտ հայտարարություն չէ, այլ ծրագրերի մասին խոստովանություն: Էրդողանի վերընտրվելուց հետո լրջորեն աճում է ՀՀ–ի դեմ ագրեսիայի գնալու ռիսկը: Դրա համար էլ Բաքվին հարմար է մեղավորներ փնտրել ու չեղարկել այսպես կոչված «խաղաղության» գործընթացը:

Իրականում, խաղաղության գործընթաց չկա, կա իրավիճակից օգտվելու, Արևմուտք–Ռուսաստան հակասությունները շահարկելու և ՀՀ–ի դեմ նոր պատերազմի գնալու գործընթաց: Դրա համար էլ չեն դադարում թուրք–ադրբեջանական զորավարժությունները, ստեղծվում են տեղեկատվական «պատրվակներ», շրջանառության մեջ են դրվում տարբեր օրակարգեր, մեր պետությունը կոչում են «Արևմտյան Ադրբեջան»:

Ուստի որքան էլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ մեկնեն Անկարա ու Բաքու, լայն ժպտան երեք տարի առաջ մեզ սպանողների ու հետո Բաքվում «ռազմական շքերթ» անցկացնողների դեմքին, որքան էլ հաճոյանան ու զիջումների գնան, ինչ թղթեր էլ ուզեն ստորագրել, նրանք պատերազմ չեն կանխելու, նրանք ընդամենը հեշտացնում են Ադրբեջանի գործը՝ իրենց քարոզչությամբ բթացնելով մեր հանրային դիմադրությունը:

Պատերազմը կանխելու միակ ձևը բոլոր պետությունների ու ժամանակների համար եղել ու մնում է այդ պատերազմին պատրաստ լինելը, իսկ անարժանապատիվ պահվածքը, իշխանություն պահելու համար սեփական պետության շահը ոտնահարելու քաղաքականությունը միայն աղետների է բերում՝ ավելի խոցելի դարձնելով մեր պետությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում