Saturday, 23 09 2023
18:09
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 24, 2023
Էվակուացնել Արցախի ժողովրդին, թե՞ կան այլ քայլեր
Բեռլինում հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կառավարությունից կանգնեցնել ԼՂ հայերի ցեղասպանությունը
Հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը. Հայկ Կոնջորյան
Ստեփանակերտի փողոցները
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Երասխ մայրուղին
Անհնազանդության ակցիաներ՝ Երևանի փողոցներում
17:30
ՄԱԿ-ի պաշտոնյան իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած ռազմական գործողությունների կապակցությամբ
Եթե Սամվել Բաբայանը լիներ, զորքն ու զենքը այսպես չէին տանի
17:15
Որ դեպքում ՄԱԿ-ը խաղաղապահ առաքելություն կուղարկի ԼՂ
«Եկալինք շկոլի պադվալը, որ խոխոցը բան չպատահի»
16:45
ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ-ին և ԼՂ-ին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ նախագիծ են ներկայացրել
Արցախի վերջին 4 նախագահները և 22 պատգամավորները դարձան Արցախի պետականության գերեզմանափորը. Խանումյան
Արկադի Ղուկասյանը կարևոր դեր է ունեցել Արցախում իրականացրած խաղաղ հեղաշրջման համար
Մայրաքաղաքում իրականացվող զանգվածային հավաքների ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 49 անձի նկատմամբ, 5 անձ կալանավորվել է. ՔԿ
Լուրերի արտակարգ թողարկում 16։00
Ադրբեջանցիները Շուշիի տանկ-հուշարձանը տեղափոխել են Բաքվի ռազմավարների պուրակ
Կրկժան թաղամասում ռուս խաղաղապահներն են տեղակայված. Շտաբ
15:15
Նավթի գները նվազել են- 22-09-23
Լուրերի արտակարգ թողարկում 15։00
Քննարկել ենք ուսուցիչների առաջարկները, և դրանց զգալի մասն ընդունվել է. Ժաննա Անդրեասյան
Ուղիղ. Հավաք Շվեյցարիայի Բեռն քաղաքում՝ հաջակցություն Արցախի
Քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել հերթական զանգվածային ոճրագործության իրականացում. Արարատ Միրզոյան
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԼՂ ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների զարգացումն այս փուլում ստրատեգիական և քաղաքական առումով շատ կարևոր է
Մենք անելիք ունենք, լուրջ անելիք, քանի որ չեմ կարծում, թե ամեն ինչ անվերադարձ կորսված է. Գեղամ Բաղդասարյան
13:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պայթյուն՝ Երևանի շինհրապարակներից մեկում. 39-ամյա տղամարդը «բազմաբեկոր վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Թույլ չտալ մի բան՝ ջրի պղտորում, որում կխեղդվի Հայաստանը

«Պարզվել է՝ կան փակ ու չբնակեցված բնակարաններ, պատկերը մտահոգիչ է»․ Արցախի պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Իմ կողմից ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրել է 44-օրյա պատերազմից հետո բազմաբնակարան շենքերում տարբեր խմբի շահառուների տրամադրված բնակարաններում նրանց փաստացի բնակվելու հանգամանքը. պատկերը մտահոգիչ է: Հաշվի առնելով պարբերաբար հնչող դժգոհությունները և մտահոգությունները, իմ կողմից ձևավորվել էր պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով, որի կողմից պետք է ուսումնասիրվեր և պարզվեր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո տեղահանված քաղաքացիներին, զոհված զինծառայողների ընտանիքներին բազմաբնակարան շենքերում տրամադրված բնակարաններում նրանց կողմից փաստացի բնակվելու հանգամանքը:

Հանձնաժողովի անդամներն այցելել են Ստեփանակերտ քաղաքում տեղակայված՝ բազմաբնակարան շենքերի ընդհանուր 327 բնակարան, որի արդյունքում պարզվել է, որ կան փակ ու չբնակեցված բնակարաններ, մի շարք դեպքերում բնակվում է ոչ շահառուն, կան վաձակալության տրված բնակարաններ, ի հայտ են բերվել նաև այլ խնդիրներ: Վերոհիշյալ արդյունքներն արձանագրվել են միևնույն բնակարանի բազմակի այցելությունից հետո:

Հանձնաժողովի կողմից հավաքագրված տեղեկությունների օբյեկտիվությունն ու լիարժեքությունը վերստուգելու համար այս պահին տվյալների փոխանակում է կատարվում նաև իրավապահ մարմինների հետ: Հանձնաժողովի բոլոր անդամները միակարծիք են այն հարցում, որ պատկերը վերահաստատվելու դեպքում անհրաժեշտ է լինելու կատարել արդեն իսկ կայացված որոշումների վերանայումներ: Հանձնաժողովի կողմից Ստեփանակերտ քաղաքում և այլ բնակավայրերում ուսումնասիրությունները շարունակվում են»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում