Saturday, 23 09 2023
Համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ․ ԱԱԾ
23-ամյա վարորդը Մասիսում 04-ով բախվել է շինության պատին. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Սերգեյ Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է մարդասիրական աշխատանքը նաև ԼՂ-ում
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Եթե ՄԻԵԴ որոշման խախտման դեպքեր արձանագրվեն, հասնելու ենք Բաքվի դեմ սանկցիաների
Ադրբեջանական զորքերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները․ Բեգլարյան
ՄԱԿ ԱԽ-ն կոնսենսուսով ի վիճակի է Արցախում ներկայացնել հումանիտար ինտերվենցիա
Արցախում գիշերն անցել է առանց ռազմական բախումների
ԶԼՄ-ների մեծամասնությունը ճամբարների մեջ են. անցնում են բոլոր կարմիր գծերը
Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն․ «Հրապարակ»
Հայաստան է այցելում ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն
Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի. ազատության գինը. «Ժողովուրդ»
Ողբերգության հետևանքով ջրի երես ելնող ճգնաժամը
Ձեր գեներացրած ատելությունը բումերանգի էֆֆեկտ է ունենալու, հավատացած եղեք .Լիլիթ Մինասյան
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի ներկայացուցչին է ներկայացրել իրավիճակն Արցախում
00:30
Ուկրաինան ստանձնել է Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շենքի վրա հրթիռային հարձակման պատասխանատվությունը
Բլինքենը և Ֆիդանը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Ինչո՞ւ այսպես ստացվեց
«Կվերականգնենք Հայաստանի նկատմամբ մեր վերահսկողությունը»․ ՌԴ պետդումայի պատգամավոր
23:45
Մահացել Է Իտալիայի նախկին նախագահ Ջորջո Նապոլիտանոն
Արցախի համար պայքարի երևանյան մոտիվները․ 9 ամիս լռություն ու հանկարծակի պայթյուն
Լևոն Քոչարյանը ձերբակալվել է
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մեքենաներ, տուժածների թվում կան անչափահասներ
Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները
1 ռուսի կյանքը՝ հազար հայի կյանք․ Ինչպե՞ս Մոսկվան ՄԱԿ-ում ապացուցեց, որ դաշնակից չէ
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ակցիայի շրջանակում ձերբակալված 150 անձանց,առանձնազրույցներ ունեցել
Նիկոլ Փաշինյանը և Օլաֆ Շոլցը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
Մարգարիտասիմոնյանների, սալավյովների, մեդվեդևների գործողություններն ուղղված են հայոց պետականության դեմ

Երևանի քաղաքապետի ընտրության քաղաքական ռիսկը

Հայաստանում Երևանի քաղաքապետի ընտրության դե ֆակտո համապետական ընտրական գործընթացը մեկնարկել է վաղուց: Այն աստիճանաբար հավաքում է թափ և քաղաքական ուժերի կամ խմբերի գերակշռող մասի գործողությունների առանցքը ընտրական այդ հաշվարկներն են: Երևանի քաղաքապետի ընտրությունը չի լինի լոկ պայքար քաղաքային իշխանության համար, այլ դառնալու է Հայաստանի ներքաղաքական պատկերի վերբեռնման համար պայքար, քանի որ իր մասշտաբով նույնիսկ կիսապետականից ավելի ընտրական այդ գործընթացի պատկերը իր ազդեցությունն է թողնելու նաև համապետական քաղաքական պատկերի, առնվազն դրա հանրային ընկալման վրա:

Ամբողջ հարցն այն է սակայն, որ ձևավորվելիք որևէ նոր պատկեր, անկախ գոյություն ունեցողից իր տարբերության աստիճանից, լինելու է գործնականում արհեստական: Խոսքն այն մասին է, որ Երևանի քաղաքապետի ընտրության օրակարգը որքան էլ քաղաքականացվի, այն կամ լինելու է քաղաքական առումով զուտ իշխանափոխությամբ առաջնորդվող օրակարգ, կամ քաղաքային խնդիրների՝ առավելագույն ներքին ու արտաքին քաղաքական համեմունքներով պատված ընտրություն, բայց իր ամբողջության մեջ միևնույն է զուրկ է լինելու այն ավելի լայն և խորը քաղաքական օրակարգից, որ կա Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրների ամբողջական համատեքստում:

Ներքաղաքական կյանքում առաջանալու է «արհեստական բանականության» ռիսկը: Թեև, իհարկե հաշվի առնելով Հայաստանի քաղաքական դաշտում գոյություն ունեցող բանականության բովանդակությունը, «արհեստականը» կարող է նույնիսկ լինել առավել նախընտրելի: Բայց, եթե առանց կատակի, ապա Երևանի քաղաքապետի այսպես ասած քաղաքականացված ընտրությունը սպառնում է Հայաստանում ներքաղաքական պատկերի վերբեռնման, որի արդյունքում ունենալու ենք ոչ թե քաղաքական և սոցիալ-հոգեբանական պատկերների ընդհանրության առավել բարձր աստիճան՝ ինչը կարևոր է քաղաքական համարժեքության ավելի հուսադրող հեռանկարի հասնելու հնարավորության տեսանկյունից, այլ հակառակը՝ քաղաքական և սոցիալ-հոգեբանական պատկերների միջև տարածության, հետևաբար վակուումի մեծացման: Սա ռիսկ է, որը կարող է լինել անկառավարելի, հաշվի առնելով այն, որ գործընթացների մասնակիցների գերակշռող մեծամասնությունը մոտիվացված չէ կառավարելիության խնդրով զբաղվելու հարցում՝ նրանք բնականաբար զբաղվելու են իրենց քաղաքական խնդիրների լուծմամբ, իսկ հանրությունը չունի բավարար ինստիտուցիոնալ կարողություններ, որոնք թույլ կտան պրոցեսը ենթարկել հանրային կառավարման: Ընդ որում, խնդիրը Հայաստանի համար արդիական է գործնականում միշտ՝ քաղաքային իշխանության ձևավորման ընտրական մեխանիզմի ներդրումից ի վեր, հաշվի առնելով Հայաստանի մասշտաբում Երևանի «տեսակարար կշռի» չափը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում