Ադրբեջանը հրաժարվեց վաշինգտոնյան հանդիպումից, որովհետև սեղանին նաև արցախահայերի հարցն էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՄՆ Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի պրոֆեսոր Աննա Օհանյանը:
Օհանյանի խոսքով` Ալիևը հաշվարկում է և հասկանում, որ ԱՄՆ-ն ինքնուրույնություն տալով Հայաստանին Բաքվի համար լուրջ խնդիր է դառնալու. «Ալիևը կամակորություն է անում, բայց սա երկար չի կարող պահել: Եթե միջազգային մեխանիզմը մտավ Ադրբեջան, Ալիևը ստիպված է լինելու հաշվի նստել դրա հետ: Միջազգային մեխանիզմի խորությունը բազմազան է, Բաքուն ստիպված է հաշվի նստել լիբերալիզմի հետ»: