Բանակցությունների նման ինտենսիվությունը հանգեցնելու էր ճգնաժամային կետի այն խաղացողի համար, որն ավելի ապակառուցողական էր, կանխատեսելի էր այս ամենը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Փորձագետը կարծում է, որ կողմերին միջնորդները դրդում են ինչ-որ պայմանավորվածությունների․ «Ադրբեջանը որևէ հարցում չի ուզում զիջման գնալ: Բաքուն հասկանում է՝ որքան ՀՀ տարածքում լինի օտարերկրյա ներկայություն, այնքան բարդանալու է ռազմական ճանապարհով խնդիրների լուծման հեռանկարը: Բաքվի օրակարգային խնդիրներից է՝ ամեն կերպ խոչընդոտել ՀՀ տնտեսական զարգացումը»: