
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է հայ-ադրբեջանական վաշինգտոնյան բանակցությունների հետաձգումն և ապագա հանդիպման հեռանկարները։
«Աշխատանք է տարվում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպման ճշգրիտ ժամկետները որոշելու ուղղությամբ։ Հույս ունենք, որ այդ հանդիպումը կկայանա մոտ ապագայում։ Որպես կանոն, հանդիպման ստույգ օրը հայտարարում է հանդիպման կազմակերպումը համակարգող երկիրը», – նշել է Հաջիզադեն։