Ճապոնիան և Թայվանը իրական ժամանակում կփոխանակեն ծովային հետախուզական անօդաչու սարքերի տվյալները․ այս մասին հինգշաբթի հայտնել է Financial Times-ը։
ԱՄՆ ռազմական խոսնակը թերթին ասել է, որ Ճապոնիայի, Թայվանի և Միացյալ Նահանգների միջև տվյալների փոխանակումը շատ կարևոր է, թեև Պեկինը «դա կդիտի որպես էսկալացիա»: