Sunday, 01 10 2023
Հայաստանին չի ներվելու անկախությունը, մեզ սարքելու են խորը մի գյուղ, գետտո
13:30
ԵՄ-ն ընդունել է գրեթե 10 միլիոն ուկրաինացի փախստական
13:15
Շուրջ 30 տարի անց ձերբակալվել է ռեփեր Թուփակ Շաքուրի սպանության մեջ կասկածվողը
13:00
ԱՄՆ պետական պարտքը նոր ռեկորդ է սահմանել
Համազգային աղոթքի օր Արցախի համար Հոկտեմբերի 1-ին
Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան
Արցախից տեղահանվածների համար կլինի անվճար երթևեկություն․ ՀԿԵ
Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
ՄԱԿ-ի առաքելությունն այցելել է ԼՂ
11:15
ՄԱԿ-ը մոտ օրերս առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ․ Դյուժարիկ
Միջնադարյան հայկական կամուրջներ. ծավալները
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում
Ռուսաստանից ամեն ինչ կարելի է սպասել, տարբեր բնույթի գործողություններ
Եթե հայ զինվորականները հանձնեն զենքերը, ազատ կարձակվեն և կմեկնեն Հայաստան․ Հաջիև
Եթե կարողանանք մեզ ճանաչել, գուցե կարողանանք փոխել մեր պատմության ընթացքը
10:09
Ավստրալիան մոտ 1 մլրդ դոլար կծախսի ծովային դրոնների վրա
Կորսված Արցախից մայր Հայաստան
09:45
Ճապոնիայի իշխանությունները կոչ են արել սահմանափակել հազի դեմ միջոցների օգտագործումը
Ուղիղ. Սրբազան պատարագ՝ Մայր աթոռում և Համազգային աղոթք Արցախի համար
09:15
Շոլցը հայտարարել է, որ չափազանց շատ փախստականներ են ձգտում Գերմանիա գնալ
Հայաստանի վերելքի ստեղծարար հենակետերը
Վրաերթի է ենթարկվել և մահացել ծննդյան օրը
«Այս օրերին աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս»․ ԿԳՄՍ նախարար
«Դիմում ենք պատկան միջազգային կառույցներին»․ Մատենադարանի տնօրենություն
23:15
Ռումինիան հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Դանուբ գետի երկայնքով՝ բնակավայրերը պաշտպանելու համար
Արարատում դոբերմանը հարձակվել է 10-ամյա երեխայի վրա․ վիճակը գնահատվում է ծանր
«Ֆեյքերի ոհմակները հարձակվել են Google, Yandex քարտեզների վրա, Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ»․ Սամվել Մարտիրոսյան
22:30
Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը
ՌԴ ՊՆ-ն Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել

Հայաստանը միջուկային մրցակցության կենտրոնում

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել նոր ատոմակայանի կառուցման ֆինանսական պայմանները, գնային մոտեցումները, հայտարարել է ՌԴ վարչապետ Միշուստինը Սոչիում տեղի ունեցած «Եվրասիան իմ տունն» է խորագրով ցուցահանդեսին, որին Միշուստինի հետ մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանը: Ռոսատոմի տաղավարի մոտ քննարկմանը Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ռուսական կորպորացիան կարծես թե կառուցում է միայն խոշոր ատոմակայաններ՝ 1200 և ավելի մեգավատ հզորությամբ, ինչին կորպորացիայի ղեկավար Լիխաչևը արձագանքել է, որ կարող են կառուցել նաև ավելի փոքրեր, սակայն այդ դեպքում բարձրանում է արժեքը: Միշուստինն էլ ասել է, որ պատրաստ են հայկական կողմի հետ քննարկել գնային տարբերակները: Այդ խոսակցությունն ուշագրավ է ոչ միայն ինքնին կարևորագույն էներգետիկ թեմային առնչվելու մասով:

Շաբաթներ առաջ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել էր, որ դիտարկում են Հայաստանում մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու ծրագիրը, որի միջոցով Հայաստանը կավելացնի իր էներգետիկ անկախությունը Ռուսաստանից: Օրեր առաջ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հրամանագրով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է միջուկային էներգետիկայի զարգացման հնարավորությունները, այդ թվում գործող ատոմակայանի աշխատանքի երկարաձգման, նաև նոր միջուկային ռեակտորների կառուցման հնարավորություններն ուսումնասիրելով, երկամսյա ժամկետում եզրակացություն ներկայացնելով կառավարություն: Մինչ այդ ամենը, դեռևս երկու տարի առաջ, երբ տեղի էր ունենում Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատիրոջ փոփոխություն և ընկերություն նոր սեփականատեր էր դառնում ռուսաստանցի միլիարդատեր, Գեոպրոմայնինգ ընկերության սեփականատեր Տրոցենկոն, սկսեց խոսվել փոքր հզորությամբ ատոմակայանների կառուցման մասին, այդ ուղղությամբ 1-2 միլիարդ դոլարի ներդրումային պատրաստակամության մասին:

Ըստ Տրոցենկոյի, դա կարող էր տեղի ունենալ Կապանի կոմբինատին զուգահեռ նաև վերամշակող ձեռնարկությունների կառուցման ծրագրի համատեքստում՝ այդ ձեռնարկությունների էներգետիկ կարիքները բավարարելու համար: Կա՞ն այդ ներդրումային ծրագրերն առ այսօր, թե ոչ, պարզ չէ, բայց համենայն դեպս այդ մասին խոսակցությունը լռել է: Արդյո՞ք խախտվում է լռությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ազդարարում է փոքր մոդուլային միջուկային ռեակտորների ծրագրի հնարավորության մասին: Գոնե առերևույթ ստացվում է, որ Հայաստանը դառնում է պայմանական իմաստով իհարկե «միջուկային մրցակցության» ասպարեզ: Խոսքն իհարկե միջուկային էներգետիկային վերաբերող ծրագրերի մասին է, ինչը սակայն անկասկած ունի նաև իր քաղաքական բաղադրիչը, թե հնարավորություններով, թե իհարկե դրա հետ մեկտեղ նոր մարտահրավերներով: Գլխավորն անշուշտ այն է, որ մրցակցությունը ծավալվի հօգուտ Հայաստանի էներգետիկ, տնտեսական և իհարկե քաղաքական կարողությունների զարգացման ու կշռի ավելացման, այլ չբերի Հայաստանում աշխարհաքաղաքական անկյունների սրման: Միևնույն ժամանակ ինքնին կարևոր է, որպեսզի հարցը չմնա լոկ հայտարարությունների մակարդակում, ինչպես 2008 թվականից հետո, երբ Սերժ Սարգսյանն իհարկե նաև հետմարտիմեկյան քաղաքական օրակարգերը տրանսֆորմացնելու նկատառումով հայտարարեց նոր ատոմակայանի շինարարության մեկնարկի մասին՝ Հայաստան-Իրան երկաթուղու և Համահայկական բանկի հետ մեկտեղ: Երեք նախագծերն էլ ըստ էության մնացին առոչինչ: Իսկ բանն այն է նաև, որ ներկայումս գործնականում նույն՝ քաղաքական բարդ հանգույցում օրակարգերի կառավարման խնդրի առաջ կանգնած է նաև Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում