Հայ առաքելական եկեղեցու մասին ես խորքային պատկերացումներ ունեմ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Պատգամավորը անդրադարձավ «Գավիթ» հարթակին և հույս հայտնեց, որ «Գավիթը» չի դառնա մի հարթակ, որը կզբաղվի քաղաքական օրակարգեր գեներացնելով․ «Եկեղեցին հայ ժողովրդին համախմբող ամենակարևոր կառույցն է պետությունից հետո»: