
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինան կկարողանա մտնել Եվրամիություն, երբ համապատասխանի չափանիշներին։
«Ուկրաինան մտնում է եվրոպական ընտանիքի մեջ։ Մենք տրամադրված ենք աջակցել երկրին ԵՄ անդամակցության գործընթացում։ Բոլորի համար ակնհայտ է, որ մուտքը ԵՄ կարող է տեղի ունենալ միայն բոլոր չափանիշներին համապատասխանելուց հետո», – ասել է նա «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում։ «ԵՄ-ը նույնպես պետք է կատարի մի շարք քայլեր, որպեսզի հնարավոր լինի նոր անդամներ ընդունել», – հավելել է կանցլերը, որն այցով ժամանել է Իտալիա: