Գառնիում տեղի ունեցած վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած պացիենտները, որ ծանր վիճակում էին, երկար բուժօգնության կարիք ունեն. այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Պետք է հորդորեմ ծնողներին՝ ավտոմոբիլային տրանսպորտի մեջ անպայման պահպանել անվտանգության կանոնները։ Կարգավորում կա՝ մինչև 7 տարեկան երեխաներին ավտոմոբիլային տրանսպորտի մեջ պետք է փոխադրել միայն համապատասխան նստատեղի առկայության պարագայում։ Եթե դա չկա կամ ավելի մեծ տարիքի երեխաներ են, խնդրում եմ՝ պաշտպանիչ ամրագոտիներն անպայման օգտագործեն»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։