Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը անօրինական էր, միգուցե նրան օգնեց նաև ներքին տականքը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց արցախցի տնտեսագետ Արթուր Գրիգորյանը:
Ըստ Գրիգորյանի՝ այդ անցակետով տեղաշարժը Բաքուն ներկայացնում է որպես իր ժողովրդի բնական տեղաշարժ․ «Արցախի իշխանությունները չեն ստեղծել այն վստահությունն ու հավատը, որ եթե պետք է պայքարել, ապա մինչև վերջ: Արցախի իշխանությունների նկատմամբ տոտալ անվստահություն է, նախագահը վախկոտ փողամոլ է»:
Արցախցիները կարծում են, որ անցակետով արցախցիների տեղաշարժերը մեծ հարված են պայքարին: