
«Միավորված ազգերի կազմակերպությունը մնում է միակ համաշխարհային կազմակերպությունը, սակայն նրա անվտանգության խորհուրդը բարեփոխման կարիք ունի», – այս մասին «Աստանա» միջազգային ֆորումի լիագումար նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Ըստ նրա՝ անհրաժեշտ է, որ խորհրդում «միջին պետությունների» ներկայացուցիչների ձայնն ավելի ծանրակշիռ ու լսելի լինի։