
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շուրջ Բրեստում կայացած շտաբային բանակցությունների մասնակիցները համաձայնեցրել են իրենց ծրագրերը և կատարել տարածքի հետախուզություն։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռեվենկոն։
2023 թվականին ՀԱՊԿ հավաքական զորքերի հետ կանցկացվի «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժություններ։ Բելառուսի տարածքում նախատեսվում է անցկացնել հինգ համատեղ և հատուկ վարժանք։ Զորավարժություններ կանցկացվեն նաև Ղրղզստանի տարածքում։