Saturday, 23 09 2023
Համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ․ ԱԱԾ
23-ամյա վարորդը Մասիսում 04-ով բախվել է շինության պատին. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Սերգեյ Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է մարդասիրական աշխատանքը նաև ԼՂ-ում
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Եթե ՄԻԵԴ որոշման խախտման դեպքեր արձանագրվեն, հասնելու ենք Բաքվի դեմ սանկցիաների
Ադրբեջանական զորքերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները․ Բեգլարյան
ՄԱԿ ԱԽ-ն կոնսենսուսով ի վիճակի է Արցախում ներկայացնել հումանիտար ինտերվենցիա
Արցախում գիշերն անցել է առանց ռազմական բախումների
ԶԼՄ-ների մեծամասնությունը ճամբարների մեջ են. անցնում են բոլոր կարմիր գծերը
Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն․ «Հրապարակ»
Հայաստան է այցելում ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն
Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի. ազատության գինը. «Ժողովուրդ»
Ողբերգության հետևանքով ջրի երես ելնող ճգնաժամը
Ձեր գեներացրած ատելությունը բումերանգի էֆֆեկտ է ունենալու, հավատացած եղեք .Լիլիթ Մինասյան
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի ներկայացուցչին է ներկայացրել իրավիճակն Արցախում
00:30
Ուկրաինան ստանձնել է Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շենքի վրա հրթիռային հարձակման պատասխանատվությունը
Բլինքենը և Ֆիդանը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Ինչո՞ւ այսպես ստացվեց
«Կվերականգնենք Հայաստանի նկատմամբ մեր վերահսկողությունը»․ ՌԴ պետդումայի պատգամավոր
23:45
Մահացել Է Իտալիայի նախկին նախագահ Ջորջո Նապոլիտանոն
Արցախի համար պայքարի երևանյան մոտիվները․ 9 ամիս լռություն ու հանկարծակի պայթյուն
Լևոն Քոչարյանը ձերբակալվել է
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մեքենաներ, տուժածների թվում կան անչափահասներ
Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները
1 ռուսի կյանքը՝ հազար հայի կյանք․ Ինչպե՞ս Մոսկվան ՄԱԿ-ում ապացուցեց, որ դաշնակից չէ
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ակցիայի շրջանակում ձերբակալված 150 անձանց,առանձնազրույցներ ունեցել
Նիկոլ Փաշինյանը և Օլաֆ Շոլցը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
Մարգարիտասիմոնյանների, սալավյովների, մեդվեդևների գործողություններն ուղղված են հայոց պետականության դեմ

Միայն մի բան է «հարաբերականորեն կայուն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին հարց է տրվում ադրբեջանական դիվերսանտների կողմից մեր տարածքում առևանգված երկու զինծառայողների ճակատագրի մասին, նա էլ հարցը «վերահասցեավորում» է նախաքննական մարմնին, «որովհետև նախաքննություն է իրականացվում, և ցանկալի չէ՝ ես որևէ մեկնաբանություն իրականացնեմ»: Իսկ ի՞նչ է, ադրբեջանական դիվերսանտների կողմից առևանգված զինծառայողներին, կներեք, նախաքննական մարմի՞նն է զորակոչել կամ նախաքննական մարմի՞նն է մարդկանց հետ զինծառայության պայմանագիր կնքել: Սրանք բոլո՞րն են այսպիսին՝ մարդու, զինվորի կյանքի ու ճակատագրի վրա թքածունեցողական:

Չնայած, ի՞նչ ակնկալել ներկայացուցչից մի իշխանության, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ ինչ է եղել, որ, գերիները կարող են ադրբեջանական բանտերում մի քանի ամիս էլ մնալ: Ի դեպ, այդ հայտարարությունից արդեն գրեթե 2 տարի է անցել: ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչին նաև հարց են տալիս, որ Սյունիքի ձերոնցական մարզպետը հայտարարեց, թե Տեղ և Ներքին Հանդ գյուղերի մոտակայքում ադրբեջանական ուժերը որոշ մասերում հետ են քաշվել: ՊՆ ներկայացուցիչը պատասխանում է, թե՝ չի կարող մեկնաբանել:

Ուրեմն՝ կամ անտեղյակ է, կամ էլ մարզպետը պարզապես ստել է (այս իշխանության դեպքում գրեթե պաշտոնական վարք), իսկ ՊՆ ներկայացուցիչը չի ցանկանում նրա սուտը «բռնեցնել», կամ էլ՝ միասին ու պայմանավորված մոլորեցնում են հանրությանը: Ու, այդքանից հետո, ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչը հավաստիացնում է, թե իրավիճակը սահմանագծում հարաբերականորեն կայուն է… Չէ, իրականում այս իշխանության պարագայում, ոնց որ, միայն մեկ բան է «հարաբերականորեն կայուն»: Հանրությանը մոլորության մեջ գցելը, մանիպուլացնելը և ոչ ձեռնտու հարցերը չմեկնաբանելը: Հա, մեկ էլ բոլ-բոլ պարգևավճարներ ստանալը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում