Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում հարված է հասցվել Կախովկա հիդրոէլեկտրակայանին, մասնակիորեն վնասվել են ՀԷԿ-ի կոնստրուկցիաները, տեղի են ունեցել մասնակի փլուզումներ: Խերսոնի մարզում քանդվել է ամբարտակը, որի համար Կիևը մեղադրում է Ռուսաստանին։ Պարզվում են ավերածությունների մասշտաբները, ջրի արագությունն ու ծավալը, ջրհեղեղի հավանական վայրերը:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի հետ: