ԵՄ առաքելությունը նոր գործիք է մեզ համար, այն ծավալման փուլում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանը:
Պատգամավորը կարծում է, որ ԵՄ առաքելությունը «պարեկություն» է իրականացնում. չպետք է ֆետիշացնել, պետք է կառավարել սպասումները. «Մեր սուվերեն տարածքում մենք ենք որոշում ով որտեղ տեղակայվի: Մեզ համար շատ կարևոր է մեր սահմանների հստակ ճանաչումը, նոր հետո դիտորդական տեղակայումը: ԵՄ առաքելության ընդլայնումը սիմվոլիկա չէ, կարևոր է, որ այն լինի արդյունավետ»: