ԱՄՆ-ն տանում է մի բանակցային պրոցես, որտեղ Ալիևը չի կարող ասել` ոչ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը:
Փորձագետը կարծում է, որ պետք է «խաղանք» Արևմուտքի հետ. Արցախին այսօր որոշակի կարգավիճակ առաջադրողը հենց Արևմուտքն է. «Այս խաղը Բաքուն խաղում է միայնակ. Ալիևի պահանջները որևէ իրավական հիմնավորում չունեն: Ադրբեջանի ռեսուրսն այսօր Ռուսաստանն ու Թուրքիան են: Հայկական կողմը պետք է պահանջի, որ ցանկացած պրոցեսում պետք է հիմնվել իրավական հիմքերի վրա: Մենք պետք է դադարենք ծափ տալ Ռուսաստանի հետ»: