Thursday, 07 12 2023
Ռուսաստանը Չինաստանի և ԱՄԷ-ի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է խնդրել՝ Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է քննարկելու Պաղեստինում տիրող իրավիճակը
Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների
Զինծառայողի մոտ արգելված իր հայտնաբերելու դեպքը չարձանագրելու համար միջնորդել է կաշառքի համար
Վայոց Ձորի վերաբերյալ կառավարության ուշագրավ որոշումը
Մեր երկրում քաղաքական անասնաբուծարաններ են գործել, որոնց նողկալի արգասիքները տեսնում ենք
Մհեր Գրիգորյանը Լուիս Բոնոյի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
ՔՊ-ն չունի սրտի թեկնածու. հրավիրում է ԿԿՀ աշխատանքի
Գազայից 11.000 արտասահմանցի է տարհանվել
ՔՊ-ն բոյկոտեց ԿԿՀ անդամի թեկնածուի քվեարկությունը
20:30
Բրիտանիայի պաշտպանության նախարարը կայցելի Մերձավոր Արևելք
20:20
Թուրքիայի և Հունաստանի միջև չկա խնդիր, որը հնարավոր չէ լուծել․ Էրդողանը՝ Միցոտակիսին
Ինչ գին է պահանջում Բաքուն արևմտյան հարթակ վերադառնալու համար
Հայացք դրսից
19:50
2023 թվականին Գերմանիա է ժամանել ավելի քան 325 հազար փախստական
19:40
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կհամագործակցեն միջազգային անվտանգության ոլորտում
19:20
Ֆրանսիան կառաջարկի ՀԱՄԱՍ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների հատուկ ռեժիմ սահմանել
Մեհրաբյան online
Տարադրամի փոխարժեք այսօր
19:00
Իսրայել-Գազա հակամարտության ընթացքում ավելի քան 11 հազար օտարերկրացիներ են տարհանվել Եգիպտոս
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները դեկտեմբեր- 8
Գազի փոխարժեք այսօր
Բենզինի փոխարժեք այսօր
18:54
Եղանակը Աշխարհում դեկտեմբեր 8 2023
18:45
Բորելը կհանդիպի Միրզոյանին և Արևելյան գործընկերության այլ նախարարների
Պատրաստ են Արևմուտքի հետ գործարքի. Ալիևը Օ’Բրայանի այցից հետո խոսեց ընտրությունների մասին
18:20
Սեյշելյան կղզիներում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ հայտարարվել է արտակարգ դրություն
18:10
«Չինաստանն ու ԵՄ-ը պետք է ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը». Սի Ցզինպին
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բաքվի դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման

Գյումրու և Երևանի դպրոցների 38 աշակերտ ստացավ «Արհեստական բանականություն» դասընթացի ավարտական վկայականներ

Երևանի և Գյումրու ավագ դպրոցների 38 աշակերտ հանդիսավոր արարողությամբ ստացավ «Արհեստական բանականություն» նորարարական դասընթացի առաջին փուլի ավարտական վկայականներ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը կարևորեց Հայաստանում արհեստական բանականության ուսուցումը դպրոցահասակների շրջանում:

«Սա նոր ունակություններ, նաև գիտելիքներ տվող դասընթաց է, և պետությունը կարևորում է նման ծրագրերը: Արհեստական բանականությունը տվյալների վերլուծության գործիքներից է: Մեր երկրի թվային վերափոխման, ազգային մրցունակության բարձրացման տեսանկյունից շատ կարևոր է ճիշտ դասակարգել այն տվյալները, որոնք գեներացվում են մեր հասարակության կողմից, որից հետո հնարավոր է արհեսատական բանականություն մոդելներով վերլուծություններ կատարել և ստանալ արդյունքներ: Այս ամենը հաշվի առնելով կարևորում ենք դպրոցահասակների շրջանում նման կրթությունը»,- ասաց Մանթաշյանը:

Նրա խոսքով՝ դասընթացի տված գիտելիքները հնարավոր է նաև համադրել ձեռնարկատիրական ունակությունների հետ և ապագայում մեր երկրի համար նոր պրոդուկտներ ստանալ:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանն էլ նշեց՝ արհեստական բանականության կրթությունը շատ կարևոր է մեր ապագայի համար, ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս:

«Ամեն օր արհեստական բանականության նոր գործիքներ են ի հայտ գալիս ու մենք ստիպված ենք դրանք օգտագործել: Սակայն ես ցանկանում եմ, որ Հայաստանը ոչ միայն օգտագործողներից լինի, այլև ստեղծման պրոցեսների մասը դառնա: Արհեստական բանականության շնորհիվ այսօր շատ պրոդուկտներ են ստեղծվում, և մենք պարտավոր ենք ստեղծման մաս կազմել»,- ասաց Զորյանը:

Նա նշեց՝ ուրախ կլինեն տեսնել, թե երբ են աշակերտները իրենց գիտելիքն օգտագործում արդեն պրակտիկ ձևով: Նա նշեց, որ առաջիկայում նրանց ուսուցման 2-րդ և 3-րդ փուլեր են սպասվում:

2022 թվականի ապրիլ-մայիս ամիսներին դասընթացի պիլոտային ծրագիրն հաջողությամբ ներդրվել է Արցախում, որի արդյունքներն ամփոփվել են 2022-ի հոկտեմբերի 31-ին։ Առցանց միջոցառման ընթացքում դասընթացի առաջին փուլը հաջողությամբ ավարտած 12 աշակերտները ստացել են ավարտական վկայականներ։

2022-ի նոյեմբերին ծրագիրը մեկնարկել է Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցում և Գյումրու «Սինոփսիս Արմենիա» ընկերության գիտաարտադրական մասնաճյուղի կենտրոնում՝ 10-12-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Մայիսին Լեոյի դպրոցի 14 և Գյումրու դպրոցների 24 աշակերտներ հաջողությամբ ավարտել են դասընթացի առաջին փուլը ներկայացնելով ավարտական նախագծեր: Դասերն իրականացվել են հիբրիդ եղանակով, որը համատեղում է առցանց և առկա ուսուցումը՝ դպրոցի ուսուցչի և հեռավար դասախոսի աջակցությամբ:

Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցներին հասանելի «Արհեստական բանականություն» դասընթացը նախաձեռնվել է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի կողմից՝ ի նպաստ Հայաստանում և Արցախում STEM (գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (ԳՏՃՄ) կրթության զարգացման։ Այն բաղկացած է հարուստ մուլտիմեդիա բովանդակությամբ տեսադասերից, հագեցած հեռավար ուսուցման արդիական լուծումներով։

Դասընթացը ստեղծվել է «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության» (ՏՀՏ ԳՄ) կողմից՝ Սինոփսիս ընկերության հիմնադրամի աջակցությամբ։ Դասընթացի բովանդակությունը մշակվել է Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի կողմից, իսկ փորձագիտական գնահատումն իրականացրել են ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի արհեստական բանականության ոլորտի առաջատար փորձագետները։ Տեսադասերը ներդրվել են և ուսուցումը կազմակերպվել է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀԲԸՄ ՀՎՀ) կրթական էլեկտրոնային հարթակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում