Thursday, 18 04 2024
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
09:21
Auto Draft
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ

Չեմ ուզում հասնենք առճակատման այն աստիճանին, երբ արցախահայերը ատելությամբ կլցվեն Հայաստանի հանդեպ

Արցախի պաշտպանության բանակը հաղորդել է , որ հունիսի 6-ին, ժամը 11:00- 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Ըստ հաղորդագրության, հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտումների մասին, Պաշտպանության բանակի փոխանցմամբ, հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն  ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակին մեղադրել էր շփման գծի մի շարք հատվածներում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու համար։ Ստեփանակերտից հերքել են այս հայտարարությունները։

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը կարծում է, որ Ադրբեջանն ուժի գործադրման ճանապարհով ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ իր պահանջները կատարելու համար.«Ակնհայտ է, որ Ադրբեջանը կամաց-կամաց գնում է այն ուղղությամբ, որ ուժի գործադրումով իրեն ենթարկեցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Սրան նախորդել են մի շարք սադրանքներ, վերջինն էլ՝ անցակետի տեղադրումն էր Լաչինի միջանցքում։ Ուժային մեթոդի գործադրումն ունի միայն մեկ նպատակ՝ ստիպել Հայաստանին ենթարկվել Ադրբեջանին և դրանով Հայաստանը Լեռնային Ղարաբաղին համոզի, որ չկա այլընտրանք, քան  Ադրբեջանի Հանրապետության կազմում լինելը»։

Արցախում հրադադրի խախտման հերթական ֆոնին Արդբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարում է՝ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են։ Ջեյհուն Բայրամովն այս մասին խոսել է՝  ելույթ ունենալով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական խորհրդի արտահերթ նիստում:

Բայրամովն ասել է, թե Ադրբեջանը ակտիվորեն աշխատում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար։Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները «հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները»։

Բաքուն սպասում է, որ Երևանը քաղաքական կամք դրսևորի՝ լուծելու տարաձայնությունները երեք ուղղություննրով, որոնք ձևավորում են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ քննարկումների օրակարգը, ասել է նա:

Այս համատեքստում Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում հիմնական խոչընդոտներն են «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում Հայաստանի անօրինական ռազմական ներկայության շարունակումը», «Ադրբեջանի ներքին գործերին Երևանի միջամտությունը», «Բաքվի և Ղարաբաղի տարածաշրջանի տեղի հայ բնակչության միջև երկխոսության խոչընդոտումը»։

Կարեն Օհանջանյանը հարց է բարձրացնում՝ իսկ ինչ նկատի ունի նա, երբ ասում է ադրբեջանական տարածքներ.«Այն հայկական անկլավները, որ այժմ գտնվում են Ադրբեջանի տարածքում, նորից ադրբեջանական տարածքնե՞ր են»։

Իրավապաշտպանը համարում է, որ Բայրամովն անթաքույց սադրանքների է դիմում, իսկ միակ նպատակը՝ արցախահայությանը հնարավորինս ճնշելն է։

Կարեն Օհանջանյանի խոսքերով՝ սա ոչ այլ ինչ է քան Հայաստանին Արցախի հարցում կապիտուլյացիա պարտադրելու փորձ, ինչը կարող է հանգեցնել նրան, որ Արցախի ժողովուրդը թշնամաբար  կտրամադրվի Հայաստանի դեմ.«Հայաստանից պահանջվում է տոտալ կապիտուլյացիա, ընդ որում այնպես, որ Հայաստանն անգամ չպետք է բարոյական աջակցություն ցույց տա Լեռնային Ղարաբաղի հայերին։ Եթե Հայաստանը գնա այդպիսի քայլերի, ապա չի բացառվում, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանն ու Հայաստանի ղեկավարությունը դիտարկեն որպես թշնամի երկիր։ Չեմ ուզում հասնենք առճակատման այն աստիճանին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ատի հայությանը»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում