Արցախի պաշտպանության բանակը հաղորդել է , որ հունիսի 6-ին, ժամը 11:00- 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Ըստ հաղորդագրության, հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտումների մասին, Պաշտպանության բանակի փոխանցմամբ, հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակին մեղադրել էր շփման գծի մի շարք հատվածներում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու համար։ Ստեփանակերտից հերքել են այս հայտարարությունները։
Ավանեսյանի փոխանցմամբ՝ դեպքեր եղել են, որ Ադրբեջանը մի քանի անգամ օրվա մեջ խախտել է հրադադարը․ «Ռուսական կողմը հերքում է Արցախում հրադադարի խախտումները՝ ինչ-որ մի բան թաքցնելով: Ադրբեջանը ուզում է Արցախին տանել ուժային դաշտ, բայց մենք ձգտում ենք իրավական դաշտին: Ադրբեջանի ոտերի տակից հողը գնում է, նրան ստիպում են Արցախի հետ բանակցել»: