Թուրքիայի Հանրապետության՝ 67-րդ կառավարությունը ձևավորվել է հունիսի 3-ին Ազգային մեծ ժողովում վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությունից անմիջապես հետո:
Կառավարությունն ունի թվով 17 նախարար։ Գործադիրի թիմը գրեթե ամբողջությամբ փոխվել է: Երեք առանցքային դերակատարներ՝ արտաքին գործերի, պաշտպանության և ներքին գործերի նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն, Հուլուսի Աքարն ու Սուլեյման Սոյլուն, Էրդողանի առաջնորդած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ցուցակով ստացել են օրենսդիրների մանդատներ, հետևաբար չեն վերանշանակվել իրենց պաշտոններում։
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի խոսքերով՝ չվերանշանակված պաշտոնյաներն աչքի էին ընկնում ռուսամետ քաղաքականութամբ,արևմուտքի հետ խնդիր ունեցող գործիչներ էին, իսկ կառավարության նոր կազմը ձևավորվել է արևմուտքի պահանջներին համապատասխան։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Եղիա Թաշճեանի հետ: