Ֆրանսիան վճռական է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը կողմերին աջակցելու հարցում,- ԵԱՀԿ գագաթնաժողովում այսօր հայտարարել է երկրի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Ֆրանսիայի վարչապետը, ելույթ ունենալով Հիլարի Քլինթոնից անմիջապես հետո, կրկնել է տիկին պետքարտուղարի ուղերձը. «Խնդիրը պետք է լուծվի Հելսինկյան սկզբունքների և Աքվիլայում համանախագահ երկրների ղեկավարների ներկայացրած տարրերի հիման վրա»: