Հայաստանն ու Ադրբեջանը ձգտում են խաղաղության, բայց ոչ ամեն գնով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:
Մեհրաբյանի խոսքով՝ Ադրբեջանը ձգտել և ձգտում է իր առավելությունները մաքսիմալ կապիտալիզացնել․ «Հայաստանը ձգտում է հուսալի և արժանապատիվ խաղաղության: Երաշխավորները խաղաղության գործընթացում պետք է դերակատարում ունենան, որպեսզի այն զերծ պահեն խաղաղության այլ թշնամիներից: Ունենք դիրքորոշումների հստակեցման գործընթաց, ներքաղաքական առումով մեզ համար խոցելի: Ալիևի լկտի հայտարարությունները ոչ միայն սպառնալիք էին, այլև հետագա գործողությունների պլան»: