Հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութը Բաքուն օգտագործում է քարոզչական նպատակներով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ Բաքուն փորձում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ բոլոր պայմանները ապահովել են ռազմագերիների համար․ «Բաքուն քարոզչական նպատակներով է պատրաստել հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութը: Բաքուն շոու է անում: Կասկածներ կան, որ հայ գերիները առևանգվել են: Պետությունը ամեն ինչ պետք է անի, որ հայ ռազմագերիները օր առաջ վերադարձվեն»: