
Գերմանական ThyssenKrupp արդյունաբերական կոնցեռնը մտադիր է մասնակցել Հնդկաստանի ռազմածովային նավատորմին վեց սուզանավի մատակարարման մրցույթին։ «The Economic Times»-ի փոխանցմամբ՝ այցով Նյու Դելի նահանգում գտնվող Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հաստատել է այս տեղեկությունը։
ThyssenKrupp-ը և հնդկական Mazagon Dock Shipbuilders Limited նավաշինարանը մտադիր են համատեղ մասնակցել Հնդկաստանի ռազմածովային ուժերին 5,2 միլիարդ դոլար արժողությամբ վեց սուզանավի մատակարարման մրցույթին․ հաղորդել էր Bloomberg-ը: