
Կախովկայի հիդրոէլեկտրակայանի խոցման արդյունքում ռուսական զորքերը բարելավել են իրենց պաշտպանական դիրքերը ուկրաինական ակնկալվող հակահարձակման դեմ․ կարծում է Stratpoints հիմնադրամի ռազմական փորձագետ, Լեհաստանի ռազմական հակահետախուզության ղեկավարի նախկին տեղակալ Մաչեյ Մատիսիակը։
Առաջնագծում ընկած հսկայական ամբարտակի ոչնչացման հետևանքով առաջացած ջրհեղեղը, ամենայն հավանականությամբ, կխանգարի ուկրաինական զինված ուժերին՝ այդ տարածքում մինչև մեկ ամիս օգտագործել ծանր զինատեսակներ, ինչպիսիք են տանկերը կամ հետևակի մարտական մեքենաները։