
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Բեռլինը պատրաստ է Հնդկաստանին սուզանավեր մատակարարել՝ նվազեցնելու համար Նյու Դելիի կախվածությունը Ռուսաստանի զենքի մատակարարումից։ Այս մասին նա ասել է «Deutsche Welle»-ին։
Պիստորիուսը պնդել է, որ Ինդոնեզիան և Հնդկաստանը, որպես հուսալի գործընկերներ, կարող են լինել համաշխարհային կոալիցիայի մաս՝ պաշտպանելու «կանոնների վրա հիմնված աշխարհակարգը»․ «Մենք պատրաստ ենք աջակցել մեր վստահելի գործընկերներին՝ Ինդոնեզիային և Հնդկաստանին։ Դա ներառում է, օրինակ, սուզանավերի մատակարարումը»,- հայտարարել է նախարարը։