
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն։
«Շատ ուրախ եմ դեսպանատանը հյուր ընկալել Հայաստանի առողջապահության նախարար տկն. Անահիտ Ավանեսյանին։ Մենք բարեկամական մթնոլորտում մտքեր փոխանակեցինք Չինաստանի և Հայաստանի միջև բժշկության և առողջապահության ոլորտում գործնական համագործակցության խորացման վերաբերյալ, ինչպես նաև քննարկումներ ունեցանք հայ-չինական բժշկական միության կազմավորմանը խթանելու»,- գրել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յունը։