Thursday, 05 10 2023
«Տղամարդը գրել է, որ ես առաջարկել եմ միջուկային հարված հասցնել ՌԴ տարածքին»․ Սիմոնյանը իրեն զրպարտելու մասին
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կախվել ձորակում
Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի կողմից ԼՂ-ում արձանագրածն անվանել է խեղաթյուրված նկարագրություն
00:30
Դոնալդ Թրամփ. Նախագահի իմ ամբողջ ուշադրությունը Ամերիկան ​​կրկին մեծացնելն է, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ երկիրը ձախողվում է, մեզ չեն հարգում աշխարհում
Ռուսաստանն էս ինչ նեղն է, որ դիմում է էս անպատիվներին․․․
00:00
Թալիբներն անընդունելի են համարում աֆղան միգրանտներին ուժով արտաքսելու Պակիստանի որոշումը
Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ. Պուտին
23:30
ԱՄՆ սենատորն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոչ է արել
Իջևանի երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վթարի է ենթարկվել
Հայտնաբերվել է ընտանիքին ուղղված երկտող
Ադրբեջանի «հայ» պարետը․ Լրտեսության «ալիևյան մոդելը» աշխատեց արդյունավետ
ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների արգելափակումը կհարվածի ժողովրդավարական սկզբունքներին. Զախարովա
Ո՞վ է դավաճանել Հայաստանը՝ ԵՄ-ն, թե ՌԴ-ն․ Գաղտնի բանակցություններն ու լրտեսական «խաղերը»
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Իսպանիայում․ Էրդողանը մտնում է խաղի մեջ
Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են անվտանգային հարցեր
ԱՀԿ գրասենյակի տնօրենն Ավանեսյսանի հետ հանդիպմանն անդրադարձել ՀՀ-ում երկարաժամկետ ծրագրերի հնարավորություններին
Ֆրանսիան հրում է սայլը. ինչ կանի Հայաստանը ֆրանսիական «զենք ու զրահ» ստանալու համար
Այլ երկրներ պետք է հետևեն Ֆրանսիային ու հզորացնեն ՀՀ անվտանգային համակարգը
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար կգործի կրթաթոշակի ծրագիր
Ալիևի Գրանադա չգնալը Հայաստանի համար պարունակում է և վտանգներ, և հնարավորություններ
Գրանադայի տապալումից հետո Հայաստանը պետք է դիտարկի Իրանի առաջարկը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:30
Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան
«Քվանտ» վարժարանի սանը հաղթել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում
21:10
Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Հայաստանում քաղաքացիական պատերազմ է՝ առանց ավտոմատների
20:50
Տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը․ Ռայիսի
20:40
Հռոմում և Միլանում տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող զբոսաշրջային Roadshow
20:30
Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին

Բաքուն հրաժարվում է ու կոշտացնում, ի՞նչ է ասում Վաշինգտոնը

Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ, քննարկելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծին առնչվող հարցեր՝ Վաշինգտոնում հունիսի վերջին սպասվող արտգործնախարարական հանդիպմանն ընդառաջ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի արտգործնախարարը ընդգծել է սահմանազատման եւ սահմանագծման աշխատաքը 1975  թվականի քարտեզների հիմքով իրականացնելու հանձնառության կարեւորությունը: Արարատ Միրզոյանի այդ շեշտադրման պատճառը Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարությունն է, որով Բաքուն հայտարարում էր, թե չունի ոչ մի քարտեզի շուրջ պայմանավորվածություն եւ ընդհանրապես դեմ է որեւէ քարտեզով սահմանազատմանն ու սահմանագծմանը, այլ համարում է, որ դա պետք է արվի միջազգային իրավական փաստաթղթերի հիմքով:

Այլ կերպ ասած, Ադրբեջանը փաստացի դնում է հնարավորինս տարածական դաշտի խնդիր, որտեղ նա կարող է առավել մեծ հնարավորություն ստանալ ուժի գործոնի միջոցով պայմաններ թելադրելու փորձի համար: Եթե դիտարկվում է սահմանազատման եւ սահմանագծման կոնկրետ հիմք, Ադրբեջանի այդ հնարավորությունը նկատելիորեն սահմանափակվում է: Իսկ խնդիրը փաստացի առնչվում է մեկ այլ հիմնարար հարցի՝ տարածքային ամբողջության ճանաչմանը: Այլ կերպ ասած, Ադրբեջանի դիրքորոշումը գործնականում խոսում է այն մասին, որ Բաքուն կոշտացնում է իր պայմանները: Եվ սա այն պարագայում, երբ մայիսին վաշինգտոնյան հանդիպումից հետո ամերիկյան կողմը հայտարարեց, որ Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկներ են ներկայացրել այն հարցերի առնչությամբ, որոնց շուրջ չկա համաձայնություն:

Իսկ սահմանազատման եւ տարածքային ամբողջության ճանաչման հարցը դրանցից մեկն էր: Փաստացի ստացվում է, որ Ադրբեջանը կոշտացնում է իր դիրքորոշումը, կամ՝ ըստ Երեւանի, հրաժարվում 1975 թվականի քարտեզի շուրջ աշխատանքը կառուցելու հանձնառությունից: Տրամաբանությունը հուշում է, որ այդ պարագայում պետք է զանգ լիներ ոչ թե Երեւան, այլ Բաքու, հարցնելու, թե ինչու՞ է Ադրբեջանը հրաժարվում եւ կոշտացնում դիրքորոշումը: Եթե իհարկե Միրզոյան-Հոգան հեռախոսազրույցի նախաձեռնողը հայկական կողմը չէ՝ Վաշինգտոնից պարզելու, թե ինչու՞ է Բաքուն հրաժարվում հանձնառությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում