Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է հարաբերականորեն կայուն։ Սարգսյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Իրավիճակը հարաբերական կայուն է, երեկ ունեցել ենք կրակոցներ, որի մասին համապատասխան հաղորդագրություն տրվել է։ Հակառակորդի կողմից ինտեսիվ կրակոցների դեպքում անմիջապես արձագանքում ենք»,- ասաց Սարգսյանը։