
Իրանի զսպող ուժը տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Fattah հրթիռի շնորհանդեսից հետո։
«Իրանի զսպող ուժը երաշխավորում է անվտանգությունն ու կայուն խաղաղությունը տարածաշրջանում։ Մեր հարևանների հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական գործընկերության զարգացումը լրջորեն կշարունակվի»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմատիեզերական ուժերը ներկայացրել են նոր Fatta» գերձայնային հրթիռը։