Sunday, 01 10 2023
ՄԱԿ-ի առաքելությունն այցելել է ԼՂ
11:15
ՄԱԿ-ը մոտ օրերս առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ․ Դյուժարիկ
Եթե հայ զինվորականները հանձնեն զենքերը, ազատ կարձակվեն և կմեկնեն Հայաստան․ Հաջիև
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում
Ռուսաստանից ամեն ինչ կարելի է սպասել, տարբեր բնույթի գործողություններ
10:24
ԱՄՆ պետական պարտքը նոր ռեկորդ է սահմանել
Եթե կարողանանք մեզ ճանաչել, գուցե կարողանանք փոխել մեր պատմության ընթացքը
Կորսված Արցախից մայր Հայաստան
10:00
Ավստրալիան մոտ 1 մլրդ դոլար կծախսի ծովային դրոնների վրա
09:45
Ճապոնիայի իշխանությունները կոչ են արել սահմանափակել հազի դեմ միջոցների օգտագործումը
09:30
Ուղիղ. Սրբազան պատարագ՝ Մայր աթոռում և Համազգային աղոթք Արցախի համար
09:15
Շոլցը հայտարարել է, որ չափազանց շատ փախստականներ են ձգտում Գերմանիա գնալ
Հայաստանի վերելքի ստեղծարար հենակետերը
Վրաերթի է ենթարկվել և մահացել ծննդյան օրը Հասարակություն
«Այս օրերին աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս»․ ԿԳՄՍ նախարար
«Դիմում ենք պատկան միջազգային կառույցներին»․ Մատենադարանի տնօրենություն
23:15
Ռումինիան հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Դանուբ գետի երկայնքով՝ բնակավայրերը պաշտպանելու համար
Արարատում դոբերմանը հարձակվել է 10-ամյա երեխայի վրա․ վիճակը գնահատվում է ծանր
«Ֆեյքերի ոհմակները հարձակվել են Google, Yandex քարտեզների վրա, Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ»․ Սամվել Մարտիրոսյան
22:30
Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը
ՌԴ ՊՆ-ն Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել
22:00
Ժոզեպ Բորելը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա
21:45
Շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն. Ֆիլիպո Գրանդի
Կա փոքր պատուհան, ստրատեգիկ հարաբերություններ պետք է կառուցել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ
Ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից․ ՄԻՊ
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին ամսական կտրամադրվի 40 հազար դրամ, ևս 10 հազար դրամ՝ կոմունալ բոլոր ծախսերի համար․ Փաշինյան
Արցախցի Սոսեն արդեն հատել է Հակարիի կամուրջը
Չվերլուծեցինք, թե ինչ երևույթ էր ահաբեկիչ Նաիրի Հունանյանը
20:45
Բուլղարիան մինչև դեկտեմբեր կարգելի ուկրաինական արևածաղկի ներկրումը
20:30
Իտալիայի առափնյա պահպանությունը 177 մարդու է փրկել լաստանավից, որը գիշերը հրդեհվել էր

Մարտաֆիլմի առիթը եղել է կնոջ թեման․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Հովիկ Աբրահամյանին եւ նրա մերձավորներին պատկանող «Հրաշք այգի» ռեստորանում օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզի Դեղձուտ համայնքի վարչական շրջանի ղեկավար Յուրիկ Մուրադյանի կողմնակիցների եւ նախկին ու ներկա ոստիկանների միջեւ։ Ականատեսների պատմելով՝ համայնքապետն ու նրա մտերիմները, ավելի կոնկրետ՝ հարազատներից ՆԳՆ աշխատակից Ռաֆիկ Մովսիսյանը, ծեծի են ենթարկել Երեւան քաղաքի հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակից՝ կարմիր բերետավոր Տաճատ Նորատունկյանին։

Ռեստորանի բակում բեմադրված մարտաֆիլմի առիթը եղել է կնոջ թեման, Նորատունկյանին սեփական կնոջ աչքի առջեւ ծեծի են ենթարկել, «բազարը» շարունակվել է Դեղձուտում, սակայն քանի որ համայնքի ղեկավարն իշխանությունների մոլի աջակիցն է, իրավապահներն աչք են փակել գյուղում քննարկվող այս միջադեպի վրա, եւ փաստով գործ չկա հարուցված։ Ի դեպ, գյուղապետը նախկինում էլ ՀՀԿ-ի «տասովշչիկներից» էր։

Երեկ համայնքապետից հետաքրքրվեցինք, թե ինչից է առաջացել վեճը։ Նա սկզբում հերքեց միջադեպի փաստը, ապա խոստովանեց՝ պնդելով, որ ոչ թե ինքն է մասնակցել, այլ՝ ուրիշը․ «Մենք՝ բոլորս, մի խնջույքի էինք մասնակցում, կարծեմ՝ մատաղի արարողություն էր, չգիտեմ, թե ինչ պատճառով է եղել միջադեպը»: Հետաքրքրվեցինք՝ իրավապահները զբաղվո՞ւմ են գործով, ինքը՝ որպես համայնքի ղեկավար, դիմե՞լ է նրանց։ Մուրադյանն ասաց, թե «պանիխիդայի» է եւ չի կարող մեր հարցերին պատասխանել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 07․ 06․ 23 թ համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում