
Շուրջ 30 տարի տևած զինված հակամարտությունն ավարտվել է, և անկախության վերականգնումից հետո առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են խաղաղության շեմին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բայրամովը նաև նշել է, որ երկու երկրները պարտավորվում են փոխադարձաբար հարգել միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անձեռնմխելիությունը։