Sunday, 01 10 2023
Համազգային աղոթքի օր Արցախի համար Հոկտեմբերի 1-ին
Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան
Արցախից տեղահանվածների համար կլինի անվճար երթևեկություն․ ՀԿԵ
Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
ՄԱԿ-ի առաքելությունն այցելել է ԼՂ
11:15
ՄԱԿ-ը մոտ օրերս առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ․ Դյուժարիկ
Միջնադարյան հայկական կամուրջներ. ծավալները
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում
Ռուսաստանից ամեն ինչ կարելի է սպասել, տարբեր բնույթի գործողություններ
Եթե հայ զինվորականները հանձնեն զենքերը, ազատ կարձակվեն և կմեկնեն Հայաստան․ Հաջիև
Եթե կարողանանք մեզ ճանաչել, գուցե կարողանանք փոխել մեր պատմության ընթացքը
10:09
Ավստրալիան մոտ 1 մլրդ դոլար կծախսի ծովային դրոնների վրա
Կորսված Արցախից մայր Հայաստան
09:45
Ճապոնիայի իշխանությունները կոչ են արել սահմանափակել հազի դեմ միջոցների օգտագործումը
09:30
Ուղիղ. Սրբազան պատարագ՝ Մայր աթոռում և Համազգային աղոթք Արցախի համար
09:15
Շոլցը հայտարարել է, որ չափազանց շատ փախստականներ են ձգտում Գերմանիա գնալ
Հայաստանի վերելքի ստեղծարար հենակետերը
Վրաերթի է ենթարկվել և մահացել ծննդյան օրը Հասարակություն
«Այս օրերին աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս»․ ԿԳՄՍ նախարար
«Դիմում ենք պատկան միջազգային կառույցներին»․ Մատենադարանի տնօրենություն
23:15
Ռումինիան հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Դանուբ գետի երկայնքով՝ բնակավայրերը պաշտպանելու համար
Արարատում դոբերմանը հարձակվել է 10-ամյա երեխայի վրա․ վիճակը գնահատվում է ծանր
«Ֆեյքերի ոհմակները հարձակվել են Google, Yandex քարտեզների վրա, Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ»․ Սամվել Մարտիրոսյան
22:30
Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը
ՌԴ ՊՆ-ն Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել
22:00
Ժոզեպ Բորելը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա
21:45
Շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն. Ֆիլիպո Գրանդի
Կա փոքր պատուհան, ստրատեգիկ հարաբերություններ պետք է կառուցել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ
Ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից․ ՄԻՊ

Լարվածության նոր ալիք Ուկրաինայում և ապատեղեկատվության նոր ալիք Ադրբեջանում

Կախովկա ՀԷԿ-ի պայթյունը ուկրաինական պատերազմի նոր հարթություն է, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Շոլցը, անդրադառնալով ուկրաինական հիդրոկայանի պաթյունի և ամբարտակի փլուզման իրողությանը: Ռուսաստանը կտրականապես հերքում է իր առնչությունն ու հայտարարում, որ դա Ուկրաինայի իրականացրած ահաբեկչությունն է, իսկ Կիևը մեղադրում է Ռուսաստանին: Փաստն այն է, որ հիդրոկայանի ամբարտակը փլուզվել է, ինչը դարձել է ջրհեղեղի պատճառ: Սակայն, ըստ ամենայնի խնդիրը այդ ծանր հետևանքը չէ, այլ նախադեպը, երբ թիրախավորվում է էներգետիկ խոշոր ենթակառուցվածք, որի հետևանքը տեխնածին աղետ է: Իսկ նախադեպը առավել քան վտանգավոր է նրանով, որ ռազմական գործողությունների անմիջական սահմանագծին է Զապորոժիեյի ատոմակայանը:

Միևնույն ժամանակ, ստեղծվում է ընդհանրապես «տեխնածին աղետի» նախադեպ, անկախ, թե ով է դա հրահրողը: Այն, որ ուկրաինական ճակատում իրավիճակը անցնում է լարման նոր ալիքի, արձանագրել էի նախորեի հոդվածում, նշելով, որ դա ավելացնում է նաև մարտահրավերներն ու ռիսկերը կովկասյան ուղղությամբ, այսինքն Հայաստանի ու Արցախի անմիջական անվտանգային միջավայրում: Դրա դրսևորումները անօդաչուներով Ռուսաստանի տարածքի էներգետիկ օբյեկտներին հարվածների ինտենսիվացումն էր: Եվ ահա, դրան հաջորդում է Կախովկայի ՀԷԿ հանդեպ գործողությունը, ուկրաինական պատերազմում ռազմական գործողությունների թիրախավորման և հետևանքների թե մասշտաբը, թե բնույթը բերելով առավել բարձր աստիճանի:

Միաժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարար Օստինը հայտարարել է, որ պատերազմը դա անորոշություն է և որևէ արդյունք երաշխավորված կամ ապահովված չէ, հետևաբար Ուկրաինային օժանդակության հարցում արևմտյան երկրները պետք է պատրաստ լինեն աջակցել այնքան, որքան անհրաժեշտ է: Իսկ այն, թե որքան անհրաժեշտ կլինի, Օստինը համարել է հենց անորոշ: Ահա այս ֆոնին է, որ բավականին որոշակիանում են հրադադարի խախտման վերաբերյալ Հայաստանի զինուժին և Արցախի ՊԲ-ին վերագրվող ադրբեջանական պաշտոնական ապատեղեկատվությունները, միաժամանակ նաև հենց ադրբեջանական զինուժի կրակոցները: Բաքուն զգում է Ուկրաինայում «վառոդի» նոր չափաքանակի հոտը, իսկ ուկրաինական անորոշությունը Ադրբեջանի համար արդեն ավելի քան մեկ տարի բավականին որոշակի խնդիրներ լուծելու «պղտոր ջուրն» է: Ի դեպ, նույն համատեքստում է նաև Ադրբեջանը սրել հռետորաբանությունը Իրանի հանդեպ, կայացնելով նաև մի քանի կոշտ որոշումներ ավիափոխադրումների սահմանափակման առնչությամբ, իսկ իր քաղաքացիներին հորդորել չայցելել Իրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում