Thursday, 07 12 2023
Ալիևի նպատակը Հայաստանի աստիճանական, անցնցում կապիտուլյացիան է
Անկախության ճանապարհին առաջին քայլերն անող Հայաստանի համար երկրաշարժը ծանր փորձություն էր. նախագահ
Հենրիխ Մխիթարյանն աջակցում է Օզբիլիսին․ Լեգենդար ֆուտբոլիստը կվերադառնա՞
Բաքվում շարունակվում է գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը
Հավատ չի ներշնչում, որ Քոչարյանի 20-ամյա որդին այդքան գումար կարող էր կուտակել
12:20
Լուծումներ՝ Հայաստանում բիզնեսի զարգացման համար
Վատ պատմությունների շղթան. տները ժամանակին չեն հանձնել տերերին. վարչապետը դժգոհ է
Սպիտակի երկրաշարժի 35-ամյա տարելիցն է. գործադիրը նիստը սկսել է լռության րոպեով
12:10
Նոր, ներկայանալի հեռախոս` ձեռքբերման շահավետ պայմաններով. Ucom-ն առաջարկում է 2024-ը դիմավորել նոր հեռախոսով
Վաշինգտոնի «մահակն» Ալիեւի դեմ. Տարածաշրջանը կմասնատվի աշխարհաքաղաքական ճամբարների՞
11:45
Ի՞նչ զենքեր է խնդրել Ուկրաինան ԱՄՆ-ից
11:40
ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ
Քվեարկել՝ մուռ հանելո՞վ. նույնիսկ վիրավորական է, ոչ մի պատգամավոր չի կարող այդքան հիշաչար լինել
Էս պատմության մեջ մոլորվածը մեր ընդդիմադիրները՛ չէին. ՔՊ-ականը ԿԿՀ նախագահի ընտրության մասին
Փորձագետներին դուրս եք մղել, այնինչ նրանք վաստակով, համբավով մասնագետներ, են ֆաշիստներ չեն
Ճնշել են փորձում ՔՊ պատգամավորներին, բայց չեն կարող, հաստ պատի կհանդիպեն. ՔՊ պատգամավոր
Հարգանքի տուրք՝ 88թ-ի երկրաշարժի զոհերի հիշատակին. ԱԺ նիստը մեկնարկել է 1 րոպե լռությամբ
Ամենակարևոր իրադարձությունները՝ «Կեսօրից առաջ և հետո»
«Բլինքենը Վաշինգտոնում սպասում է Բայրամովին և Միրզոյանին». Օ՛Բրայան
Ինքնաշեն վերելակի հորանում դի է հայտնաբերվել
11:00
Ֆասթ Բանկն «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
10:30
Նավթի գները նվազել են. 06-12-23
Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Բաքուն պահանջում է Հայաստանի կողմից ռևանշիզմի բացառում
Սյունիքի մարզի լեռնային հատվածներում մառախուղ է
Ո՞ւր էր դպրոցը, ի՞նչ է արվել կանխելու Էջմիածնում 15-ամյա տղայի մահը
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Հայաստանում

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կա 4 վիրավոր

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, ժողորդին հայտնի՝ Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են Hyundai Sonata, Ford Transit մակնիշի ավտոմեքենաներն ու KamAZ մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ KamAZ-ը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը և նրանով դիզվառելիք էին տեղափոխում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում