
Հունիսի 6-ին, ժամը 11:00- 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
՛՛Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։