Նենսի Փելոսիի այցից հետո պարզ էր, որ Հայաստանը չի համարվում ՌԴ դաշնակից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Միքայել Զոլյանը:
Քաղաքագետը կարծում է, որ ինչքան տարածաշրջանը խաղաղ լինի, այնքան ՌԴ-ի համար ավելի դժվար կլինի իր ներկայությունն այստեղ ապահովել
Քաղաքագետը անդրադառնալով վերջին բանակցություններին, նկատեց. ««Զանգեզուրի միջանցքի» վտանգը չեզոքացված է, ճանապարհների ապաշրջափակումով հնարավորություններ են բացվում. «Ադրբեջանը հայտնվել է մի նոր իրավիճակում, որն իր համար վտանգավոր է: Ալիևը ամեն ինչ անում է, որ Արցախի հարցը չլինի միջազգային ուշադրության կենտրոնում, դա նրան սահմանափակում է»: