ՀՀ վարչապետի՝ Էրդողանի երդմնակալության մասնակցության արդյունքները հետագայում կերևա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Նելիի Մինասյանը:
Թուրքագետի խոսքով` Հայաստանի հնարավորությունները շատ քիչ են, Փաշինյանի մասնակցությունը Էրդողանի երդմնակալությանը այդ պատճառով էր. «Էրդողանի կաբինետը ամբողջությամբ փոխվել է, նրանցից յուրաքանչյուրը ունեն հետաքրքիր մոտեցումներ: Էրդողանը ձևավորվել է այնպիսի կաբինետ, որոնք համահունչ կգնան տեղի ունեցող զարգացումներին: Կա իշխանության տրանսֆորմացիայի խնդիր․ նոր կառավարության կաբինետում ոմանք կարող են լինել Էրդողանի ժառանգորդները»: