
Անկարայում, Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 6-ին, կառավարության նոր կազմով առաջին նիստն է անցկացվել։ Հանդիպումը սկսվել է տեղական ժամանակով ժամը 15:10-ին՝ նախագահականում։
Քննարկման առաջնահերթ թեմաներից են՝ երկրի հետագա զարգացման ճանապարհային քարտեզի մշակումը, փետրվարյան երկրաշարժերի հետևանքների վերացումը, տնտեսության բարելավմանն ուղղված քայլերը, ահաբեկչության դեմ պայքարը, սահմանային անվտանգությունը։
Հունիսի 3-ին Թուրքիայի նախագահը հրապարակել է նախարարների նոր կաբինետի կազմը։