
Ավելի քան 1700 սիրիացի՝ նախկին ընդդիմության կողմնակիցներ և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած դասալիքներ, հաստատել են իրենց քաղաքացիական կարգավիճակը Սիրիայի հարավում գտնվող Դերաա նահանգում։
Այս մասին երկուշաբթի օրը «Al Watan» թերթին հայտնել է Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության քարտուղար Հուսեյն ալ-Ռիֆային, որը վերահսկում է ազգային հաշտեցման հանձնաժողովի աշխատանքը։