Sunday, 25 02 2024
Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Բարեփոխումներ՝ հանրակրթության ոլորտում
23:15
G7-ը խոստացել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանին աջակցող երկրների դեմ
Վրաստանը ցանկանում է ավելացնել տուգանքը Սև ծովն աղտոտելու համար
Համահայկական միությունն ադրբեջանցի պատգամավորին խորհուրդ է տալիս վերընթերցել տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների պատմությունը
Կրակոցներ՝ Երևանի էլիտար շենքերից մեկի բակում․ կա վիրավոր
22:15
Մեծ Բրիտանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 500 կգ-անոց ռումբ են վնասազերծել
«Սառեցում» բառը խնդրահարույց է. կարմիր թաշկինակի էֆեկտ ունի
Իսրայելցի զինվորականները շարունակել են լայնամասշտաբ գործողությունները Խան Յունիս և Գազա քաղաքներում
Գնալով ուժեղանում է Հայաստանի դերը տարածաշրջանային գործընթացների վրա
21:30
Մեծ Բրիտանիան 2025 թվականին Ուկրաինային զինամթերքի համար կտրամադրի ավելի քան 300 միլիոն դոլար
Սպառնալիքի լեզուն անընդունելի է․ ՀՀ-ն թույլ չի տա, որ իր հետ խոսեն նման լեզվով
ՀԱՊԿ գլոբալ «սառեցումը»
20:45
Հռոմի պապը գրիպի պատճառով չեղարկել է շաբաթօրյա հանդիպումները. Վատիկան
20:30
Լատվիայի ԱԳ նախարար Կրիշյանիս Կարինշը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել դիտարկել պարտադիր զինվորական ծառայություն սահմանելու հնարավորությունը
20:15
Իրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
20:00
Շվեյցարիան նախատեսում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով խորհրդաժողով անցկացնել
19:45
ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է 16 թուրքական ընկերություն
Հիմնանորոգված Մայր Տաճարը կվերաօծվի սեպտեմբերին. կկազմակերպվի նաև Մյուռոնօրհնության արարողություն
Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Մահացել է ՌԴ գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի և հարակից այլ օբյեկտների ուղղությամբ կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է. վերջինիս մեղադրանք է ներկայացվել
18:30
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հայ դիտորդները չեն գնացել Բելառուս
Գևորգ Պապոյանը՝ Էկոնոմիկայի նախարարի թեկնածու
Բաքվում Թուրքիայի մեջլիսի նախագահը խոսել է «‎Զանգեզուրի միջանցքի» մասին
Վիճաբանություն, ծեծ Փարպեցու փողոցում. 57-ամյա տղամարդը մահացել է
Պետք չէ թերագնահատել Հայաստանի հնարավորությունները՝ այն, ինչ նա կարող է տալ ԵՄ-ին
Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Իրանը Հայաստանի հետ մտադիր է վարել «3+3»-ից անկախ քաղաքականություն

Կախովսկի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման պատճառով 700-ից ավելի մարդ է տարհանվել. ջուրը շարունակում է հեղեղել բնակավայրերը

Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի Կախովսկի հիդրոէլեկտրակայանի գնդակոծության պատճառով ջուրը սկսել է լցվել Դնեպր գետի ափին գտնվող բնակավայրերը: Ինչպես տեղեկանում է CNN-ից, այս մասին հայտնել է Խերսոնի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը:

Ըստ պաշտոնյայի՝ Դնեպրի արևմտյան ափին գտնվող շուրջ 16 հազար մարդ աղետի գոտում է: Տեղի ժամանակով առավոտյան ժամը 7:30-ի (Երևանի ժամանակով 8:30-ի) դրությամբ ամբողջովին կամ մասնակի հեղեղված է եղել 8 բնակավայր:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Խերսոնի մարզից տարհանվել է 742 բնակիչ: Գերատեսչությունում հավելել են, որ օգնում են Դնեպրի՝ իրենց կողմից ազատագրված արևմտյան ափին գտնվող բնակիչներին: Ըստ նախարարության՝ հեղեղման վտանգի տակ է 80 բնակավայր, որոնց մեծ մասը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներում:

Ճանապարհների հեղեղումների պատճառով հնարավոր չէ հասնել որոշ բնակավայրեր: Տարհանման խմբերն այլ ելքեր են որոնում:

Իր հերթին Նովայա Կախովկայի՝ Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքապետ Վլադիմիր Լեոնտևը հայտարարել է, որ Կախովսկի ՀԷԿ-ը շարունակում է փլուզվել: Նովայա Կախովկայում տարհանում են հեղեղված բնակավայրերի բնակիչներին:

«Այժմ ջրի մակարդակը բարձրացել է 10 մետրով, ամբարտակից ջրի արտահոսքը շարունակվում է: Ջուրը կարող է բարձրանալ առավելագույնը մինչև 12 մետրով», – մեջբերում է «РИА Новости»-ն Լեոնտևի խոսքերը:

Ե՛վ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի պաշտոնյաները հայտարարել են, որ ՀԷԿ-ը վերականգնման ենթակա չէ:

Կախովսկի ՀԷԿ-ի գնդակոծության մեջ կողմերը մեղադրում են մեկը մյուսին: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ըստ ուկրաինական հետախուզության տվյալների՝ ՀԷԿ-ը պայթեցրել է Ռուսաստանի զինված ուժերի 205-րդ մոտոհրաձգային բրիգադը: Իսկ ըստ ռուսական կողմի՝ գիշերը ուկրաինական բանակը հարված է հասցրել Կախովկսի ՀԷԿ-ին, ենթադրաբար, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում