Կապ չունի Աշոտ Փաշինյանի գործով կլինի, թե այլ՝ հարցերը ողջ դատական համակարգի հետ են կապված: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Իրավապաշտպանի խոսքով՝ օրինախախտ քաղաքացիների հետ հարաբերվելու պահանջները դրվում են իրավապահ համակարգի վրա․ «Մեղադրել քաղաքացիներին, որ օրենք են խախտում՝ աբսուրդի ժանրից է: Քաղաքացին իրավունք ունի օրենք խախտել, բայց պաշտոնատար անձը՝ չունի․ միջոցները պետք է իրավաչափ լինեն»: