Saturday, 23 09 2023
Իրանում սպասում են Լավրովի այցին՝ գործընկերության մասին համաձայնագիրը լրամշակելու համար
Շուշիի մոտ ադրբեջանական ԶՈւ-ն ու խաղաղապահները համատեղ հերթապահություն են կազմակերպել
18:09
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 24, 2023
Էվակուացնել Արցախի ժողովրդին, թե՞ կան այլ քայլեր
Բեռլինում հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կառավարությունից կանգնեցնել ԼՂ հայերի ցեղասպանությունը
Հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը. Հայկ Կոնջորյան
Ստեփանակերտի փողոցները
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Երասխ մայրուղին
Անհնազանդության ակցիաներ՝ Երևանի փողոցներում
17:30
ՄԱԿ-ի պաշտոնյան իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած ռազմական գործողությունների կապակցությամբ
Եթե Սամվել Բաբայանը լիներ, զորքն ու զենքը այսպես չէին տանի
17:15
Որ դեպքում ՄԱԿ-ը խաղաղապահ առաքելություն կուղարկի ԼՂ
«Եկալինք շկոլի պադվալը, որ խոխոցը բան չպատահի»
16:45
ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ-ին և ԼՂ-ին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ նախագիծ են ներկայացրել
Արցախի վերջին 4 նախագահները և 22 պատգամավորները դարձան Արցախի պետականության գերեզմանափորը. Խանումյան
Արկադի Ղուկասյանը կարևոր դեր է ունեցել Արցախում իրականացրած խաղաղ հեղաշրջման համար
Մայրաքաղաքում իրականացվող զանգվածային հավաքների ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 49 անձի նկատմամբ, 5 անձ կալանավորվել է. ՔԿ
Լուրերի արտակարգ թողարկում 16։00
Ադրբեջանցիները Շուշիի տանկ-հուշարձանը տեղափոխել են Բաքվի ռազմավարների պուրակ
Կրկժան թաղամասում ռուս խաղաղապահներն են տեղակայված. Շտաբ
15:15
Նավթի գները նվազել են- 22-09-23
Լուրերի արտակարգ թողարկում 15։00
Քննարկել ենք ուսուցիչների առաջարկները, և դրանց զգալի մասն ընդունվել է. Ժաննա Անդրեասյան
Ուղիղ. Հավաք Շվեյցարիայի Բեռն քաղաքում՝ հաջակցություն Արցախի
Քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել հերթական զանգվածային ոճրագործության իրականացում. Արարատ Միրզոյան
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԼՂ ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների զարգացումն այս փուլում ստրատեգիական և քաղաքական առումով շատ կարևոր է
Մենք անելիք ունենք, լուրջ անելիք, քանի որ չեմ կարծում, թե ամեն ինչ անվերադարձ կորսված է. Գեղամ Բաղդասարյան
13:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Տոյվո Կլաարը Երևանում կօգնի՞, թե՞ կխանգարի

Երևան է ժամանել Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը հանդիպել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, և ըստ հաղորդագրության՝ «զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման հեռանկարները, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր»: Կլաարը Երևան է ժամանել Մոսկվայում փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի հունիսի 2-ի նիստից հետո, որտեղ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել էին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցեր: Նիստը տեղի էր ունեցել մայիսի 2-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը ձեռք բերած պայմանավորվածության համաձայն: Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստից հետո, այդքան էլ հստակ չէ: ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարեց, որ կողմերն ունեն հաղորդուղիների ապաշրջափակման հարցերի փոխըմբռնում:

Միևնույն ժամանակ, կողմերի փոխըմբռնումից առավել կարևոր է թերևս այն, թե կա՞ արդյոք փոխըմբռնում աշխարհաքաղաքական կողմերի միջև, հաշվի առնելով այն, որ Կովկասով անցնող հաղորդուղիների համար պայքարը աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքարի կարևոր ուղղություններից մեկն է: Օրինակ, Տոյվո Կլաարը եկել է մոսկովյան հանդիպման մանրամասները պարզելու և ըստ այդմ դրանց նպատակահարմարությունը որոշելու՞ համար, թե՞ ավելին՝ եկել է պարզապես մոսկովյան հանդիպման արդյունքը եվրոպական նպատակահարմարություններով, կամ արևմտյան նպատակահարմարություններով «փոխարինելու» ջանքի համար: Սա իհարկե պարզունակ, պարզեցված առումով:

Մոսկվա, Բրյուսելը, Վաշինգտոնը, Փարիզը ունե՞ն հաղորդուղիների ապաշրջափակման հարցում շատ, թե քիչ ընդհանուր մոտեցում, թե՞ նրանց միջև առկա է մրցակցություն և նրանք հաղորղուղիների բացում պատկերացնում են այն դեպքում, երբ դա առնվազն չի լինի մրցակցի կամ հակառակորդի ազդեցության ներքո: Բացառելի չէ, որ, օրինակ երկաթուղու կամ ճանապարհների կառուցման շուրջ համաձայնության, դրա որոշակի մեկնարկի հարցում լինի ընդհանուր պահանջվածություն, քանի որ դա պահանջելու է տևական ժամանակ՝ զուտ ֆիզիկապես այդ աշխատանքը իրականացնելը, իսկ այդ ընթացքում նրանք կփորձեն այլ ուղղություններով առավելության հասնել միմյանց նկատմամբ, իսկ հետո դրա արդյունքը տարածել նաև հաղորդուղիների վրա, երբ դրանք անմիջականորեն գտնվեն գործարկման փուլում: Տեսականում կա այդ ընդհանուր շահառության հնարավորությունը, ինչը բացում է հաղորդուղիների հարցում առաջ շարժվելու գոնե տեսական առավել նկատելի հնարավորություն, թեև՝ ընդամենը մյուս հարցերի հետ համեմատության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում